Հուսով եմ, որ ուրախ լուր կբերես այս գործի վերաբերյալ, որի համար ես ավելի եմ մտածում, քան իմ թշվառ գործի մասին և որը, վերաբերվելով հասարակական շահին և հասարակական քաղաքակրթության գործի զարգացման գրավականին, ըստ ամենայնի, ավելի քան արժանի է բոլոր մտածող մարդկանց ուշադրության» (ԵԼԺ, հ. IV, էջ 241 )։
Իր հերթին Այվազովսկին նույնպես հուզվում էր։ Լսելով, որ կաթողիկոսը քննիչ է ուղարկել Նախիջևան, նա կարգադրում է իր թեմի քահանաներին, տվյալներ չտալ նրան, և
միաժամանակ դիմումներ է հղում բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Իմանալով այս մասին, նալբանդյանը հավանաբար վճռում է հայության առավել լայն շրջաններին իրազեկ դարձնել տեղի ունեցող անցքերին և հասարակական կարծիք ստեղծել Այվազովկու մասին։ Այս հողի վրա էլ, հավանաբար, ծնունդ Լ առնում «Ստոր մը Այվազովսքիարանություն» պամֆլետը, որը տպագրվում է Հ. Սվաճյանի «Մեղու» թերթում Նալբանդյանն այդ պամֆլետում համակողմանիորեն ներկայացնելով Այվազովսկու գործունեությունը, հիմնավորում է այն միտքը, թե «Նախիջևանցոց բողոքը և կաթուղիկոսի միջամտությունը ազգային ամենահարկավոր կարիք մ’ էր, ուստի և քննիչ ղրկելը և այս ամեն չարագործությանց վերջ դնելը հազար և բյուր անգամ անհրաժեշտ» («Մեղու», 1864, 5/XII, Հավելված ի «Մեղու», էջ 1—8. տե'ս նաև Աշ. Հով Հովհաննիսյան, Միքայել Նալբանդլանի նորահայտ պամֆլետը, «Տեղեկագիր», 1950, № 7, էջ 51 — 76)։ Այս իրադարձությունների առիթով Այվազովսկին 1865 թ. փետրվարի 19֊ին կազմածի շրջաբերականում բողոքում է էջմիածնի դիրքից և նշում, որ 1863 թ. էջմիածին ուղարկված պատվիրակները ոչ միայն կարողանում են խափանել իրեն եպիսկոպոս ձեռնադրելու գործը, «այլև հաջողեցան՝ չգիտեմք որպես» քննիչ եպիսկոպոս ուղարկել Նոր Նախիջևան՝ առաջնորդությունն իր ձեռքից առնելու նպատակով։ Քննությունների ընթացքում, որոնք ավարտվում են միայն 1865 թ. վերջին, նորնախիջևանցիների Մոսկվայի և Պետերբուրգի համախոհները բողոքներ են ուղղում թե կաթողիկոսին, և թե ներքին գործոց մինիստրին։ Մինչ այդ, 1865-ի մարտին, կաթողիկոսն իր կողմից դիմում է հղում թագավորին, խնդրելով Այվազովսկուն ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այլապես, նա Ապառնում է հրաժարվել իր աթոռից և մենանալ որևէ վանքում (տե'ս Վ. Միքայելյան, նըշ- ված աշխ., էջ 245)։ Հավանաբար այս խառն իրադրության մեջ կառավարությունը վճռում է ի վերջո լուծել այդ կնճռոտ հարցը և 1865 թ. հուլիսի 16-ի հրովարտակով Այվազովսկին ազատվում է պաշտոնից։ Այս հրովարտակը հրապարակվում է օգոստոսի 22-ի թերթերում. ի դեպ, նույն օրը, օգոստոսի 22-ին վախճանվում է Մատթեոս կաթողիկոսը։ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի առաջնորդական տեղապահ է նշանակվում Եղիազար արքեպիսկոպոսը։ ОБ ИЗУЧЕНИИ АРМЯНСКОГО ЯЗЫКА В ЕВРОПЕ И НАУЧНОМ ЗНАЧЕНИИ АРМЯНСКОЙ ЛИТЕРАТУРЫ (էջ 245)
ՀԱՅՈՅ ԼԵՋՎԻ ՈԱՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈԻՄ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(էջ 254)
Ինքնագիրը (ռուսերեն) պահվում է Լենինգրադի համալսարանի գրադարանում գըրված է 1860 թ. գարնանը, իբրև ավարտական շարադրություն* արևելյան լեզուների թեկ-