Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մնացածներին ծեծել։ Վրդովված քաղաքացիների միջամտությամբ, աոավոտյան աշակերտներին ազատում են կալանքից, սակայն դրանով պատմությունը չի վերջանում։ Թայիրյանի պա հանջով 14 աշակերտներ, որոնք իբրև թե Շանշյանի և Նազարյանի հոգի ունեին, արձակվում են դպրոցից։ Հետազայում նրանց զրկում են այլ վայրերում իրենց ուսումը շարունակելու հնարավորությունից և հետապնդում են՝ պահանջելով անպայման տիրացուներ դառնալ։

Լսելով այս լուրը, Ստեփանոս Նազարյանը խնդրում է Թիֆլիսի իր բարեկամներին՝ ստույգ և հանգամանալից տեղեկություններ ուղարկել իրեն, «Հյուսիսափայլում» հոդված տպագրելու համար։ Երկար ժամանակ նրան չեն արձագանքում․ ի վերջո, 1859-ի աշնանը Նազարյանն ստանում է Գարեգին Մուրադյանի նամակըէ Գարեգին Ստեփաննոսյան Փարսադանյանց Թիֆլիզեցի ստորագրությամբ, ինչպես և անստորագիր մի նամակ՝ Պետերբուրգից։ Համադրելով այդ երկու փաստաթղթերը և առավել հավաստի գտնելով Մուրադյանի նամակը, Նազարյանն այն ներկայացնում է գրաքննության։ Գրաքննական կոմիտեն արգելում է հոդվածի տպագրությունը։ Նազարյանը դիմում է այլ միջոցի. Մուրադյանի նամակն իր մեկնաբանություններով նա 1859-ի նոյեմբերի 30-ին ուղարկում է Թիֆլիս՝ Հասարակական գործիչներ, Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներ, բժշկապետ Հարություն Հովհաննիսյանին և Ռոմանոս Նադիրյանին։ «Հյուսիսափայլի» խմբագիրը խնդրում է նրանց՝ գեթ ձեռագիր վիճակում «բարոյապես գործ դնել այդ նամակը Թիֆլիսի մեջ, կարդալով բարեմիտ բարեկամների հասարակության մեջ և իմանալով իմ կարծիքը ևս այն անցքի մասին»։

Հրապարակախոսի՝ արդարացի զայրույթով գրված այս նամակում իր արժանի գնահատականն է ստանում Սարգիս Ջալալյանը։ Նազարյանը շեշտում է, որ նա զուրկ լինելով «իմացական ու բարոյական արժանավորությունից» և ամենևին անհոգ՝ «յուր հոգևոր խնամարկության տակ եղած դպրոցի բարեկարգության մասին», այդ դպրոցը կառավարում է, ղեկավարվելով «անձնական կույր թշնամությամբ» դեպի հայ գործիչները։ Նամակում գնահատականի իրենց բաժինն են ստանում նաև տեսուչը («նավաբեկված» Ար- զանյանը), հոգաբարձուն' «տգետ և անուս» Ւայիրյանը և այլք։ Հովհաննիսյանին Ու նադիր յանին ուղղած իր նամակի վերջում Ստ. Նազարյանը նույն բուռն կրքով դատապարտում է և ազգի անդամներին, նրանց պասսիվության, նրանց «դատապարտելի համբերության» համար։ «Ես ներում չեմ քեզ, մինչև այդ աստիճան մո¬ ռանալ քո մարդկության պատիվը,— դրում է նա,— քո զավակների պատիվը, քո ազդի պատիվը։ Պատճառ, քո անպատվությամբ, անպատվում ես գոլ և ինձ, և քո բոլսր ան¬ վանակից և ազգակից հասարակությունը բոլոր աշխարհի վերա։ Պահանջում եմ ձեզանից մեր բոլոր հայկական ազգի անունով, որ դուք, իմ սիրելի թիֆլիզեցի եղբարք, օր մի հառաջ շտապեք քերել Ձեր վերայից այն անլսելի խայտառակությունը, որ հասել է Զեդ անցյալ տարՈլ նոյեմբերի 2-ին» (Սա. Նազարյան, Նամականի, տեքստը կազմեց, ծա¬ նոթագրեց և ա ռաջա բանը գրեց Ռոլղան Նան ում յան ը, 19Տ9, էջ 227)։ Չբավարարվելով սրանով, «Հյուսիսափայլի» խմբագրությունը, ինչպես էրևում է, ծրագրում է շրջանցել գրաքննական պատնեշները և, այնուամենայնիվ, հրապարակել կա¬ տարվածը, մի վերջին բարոյական հարված հասցնել Կովկասոլմ արդեն հեղինակազրրկ- ված Սարդիս Չալալյանին։ Այս պայմաններում է, որ ծնվում է այլաբանական կառուց¬ վածքով և ավելի չափավոր տոնով գրված «Հռոմեական նամակը»։ Ներսիսյան դպրոցի անցքերի շուրջ Նազարյանի ձեռնարկած միջոցառումները, ապա և «Հռոմեական նամակի» տպագրությունը' Նազարյան-խմբագրի ժուռնալիստական տա-