Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և աղիքը արծաթ չէին, չկամի փորձել, որ փայտյա դրգալի մեջ տեսանելու չէր այդ գունափոխությունը»։ Իսկ երբեմն, որովհետև դեզերը շատ անգամ տրվում են մի, երկու կամ երեք ժամը մի անգամ մի սեղանի դրգալ,— «ի՛նչ պիտո է օգնե — ասում է—հիվանդին այդ աննշան քանակությունը կամ եթե ամբողջ օրի մեջ նշանակած է մի հատադեղ (pilula)»: Ասիացու հատկական բնավորութեններից մինն է չափազանց լինել ամենայն բանի մեջ, մինչև անգամ և դեղերի մեջ. նա չկամի հասկանալ, թե դեղերի օգտակարությունը և վնասակարությունը մեծ մասնով կախված է չափերից միայն։ Մի դեղի մի երկու ցորենակշիռը փրկարար է մի հիվանդության մեջ, իսկ երեք կամ չորսը մահադեղ։ Այսպիսի ասիական և անտեղի պատճառաբանությամբ բամբասվում է այդ քաղաքի մեջ մեր գիտնական բարեկամ խոհեմ և մարդասեր բժիշկ Ֆրանց Իվանովիչ Գեռռեվինը: Ի՛նչ օգուտ, որ չէ ճանաչում ժողովուրդը նորա հարգը, ի՛նչ օգուտ, որ չգիտե ժողովուրդը, թե խնայելով պիտո էր ներս բերել կազմվածքի մեջ օտար մարմիններ. չգիտե, թե ամենայն դեղ որքան ևս օգտակար լիներ դա մի տկարություն րժշկելու մեջ, այնուամենայնիվ վնասակար էր կազմվածքին ընդհանրապես. չգիտե, որ մի ցորենակշիռ ավելորդ դեղը խլում է կազմվածքի կյանքի գումարից սորա տասը ֆունտը։ Եվ ավելի լավ է, ուղիղ ճանապաոհով, երկու օր, երկու շաբաթ, կամ երկու ամիս հետո առողջանալ, քան թե վտանգավոր կերպով այդքան հառաջ։ Պիտո էր իմանալ, որ ամենայն ցավի բժշկության մեջ, բնությունը գործակատար է շատ կերպով, և թե բնությունը երբեք չէ կարող ենթարկվիլ որևիցե ստիպանքի:

Նախիջևանի ժողովուրդը երկար ժամանակ Ղրիմում կենակից լինելով թաթարների հետ, վեր է առել նոցա շատ սովորյությունքը, որ մինչև այսօր ևս պաշտում է որպես բուն ազգային սովորությունք։ Բնակիչների զգեստը, որ սկզբումը բոլորովին համաձայն էր թաթարի ձեվերին, այժմ ենթարկված է մեծ փոփոխության։ Այր մարդիկ զգեստավորվում են համարյա՛ թե եվրոպական ձևով, բայց կին մարդերի մեջ, մանավանդ պառավների մեջ, կան դեռևս բավական թաթարի ձևեր։ Ամենագեղեցիկը և ամենալավը այդ սովորութեններից է այն, որ օրիորդքը ծածկում են յուրյանց գլխին բարխատյա կամ ատլասյա ոսկեղեն կամ արծաթեղեն ժապավենով շրջակարած և նույնպիսի փունջ կախած մի կողմից ֆես. ափսո՛ս, որ այդ բանը վերջացնում են օրըստօրե։ Հոգով չափ ցանկալի էր, որ այդ գեղեցիկ սովորությունը այնքան երկար մնար, որքան կարելի էր։

Ժողովրդի կենակցությունը թաթարի հետ, որպես և նորա ձևերը