Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունելը մեծ ազդեցություն է ունեցել և հայկական լեզվի վերա. Նախիջևանի լեզուն պատկանում է Տաճկաստանի բարբառին, թեև չունի մի քանի բառեր և մասնիկներ, որ գործածության մեջ էին Տաճկաստանի մեջ։ Նախիջևանի լեզուն, որպես և ղրիմեցոց լեզուն, ունի յուր մեջ շատ և շատ թուրքի և թաթարի բառեր ու ոճեր, այնպես, որ այդ լեզուքը չիմացողը կդժվարանա հասկանալ նախիջևանցուն, և այդ բառերը գործ են ածվում անխտիր որպես բուն ազգային բառեր։ Նախիջևանի լեզուն — մանավանդ այս վերջին տասն տարու մեջ — ընկել է և այժմ ևս գտանվում է մի նոր ավերանքի տակ. եթե հառաջ հարյուր բառի մեջ երեսունը թուրքի ու թաթարի էր և մնացած յոթանասունը բուն հայկական, այժմ այդ յոթանասունից երեսունը կամ քառասունը փոխանակում են ռուսի բառերով, այնպես, որ ներկա ժամանակումս նախիջևանցին խոսում է ռուսերեն և թաթարերեն, քան թե հայերեն, որովհետև հարյուր բառի մեջ հազիվ մնացել է երեսուն կամ քառասուն հայկական բառ։ Ողբալի և արտասվելի բան, այն երիտասարդ մարդիկը, որ հարակցություն ունեին ռուսերի հետ, ամենայն կերպ աշխատում են յուրյանց հայերեն խոսակցության մեջ որքան կարելի է շատ գործ ածել ռուսի բառեր։

Նոքա մտածում են, թե որքան այլանդակեն յուրյանց լեզուն օտարի բառերով, այնքան խելացի և բան հասկացող էին համարվելու, և այս պատճառով ամբողջ նախադասությունը շատ անգամ ռուսի անդեմ բայերից, տաճիկ վերջավորութեններով կամ թաթարի բառեր հայկական վերջավորութեններով ծառայում են Նախիջևանի ժողովրդին որպես միտք բացահայտեու հնար։ Այդ բարբառը մինչև այն աստիճան այլանդակված է, որ ոչինչ ազնիվ մտածությունք չէ կարելի դորանով բացատրել, որովհետև ժողովրդի կյանքը ամենևին նյութական և ամենևին գործական լինելով, հետևաբար և նորա բարբառը չունի այն ձևերը, որովհետև չկային այն մտածությունքը, որոնց համար հարկավոր լիներ ձև ու ոճ որոնել։ Մի գիրք վեր առնուլ և մտածությամբ կարդալ և աշխատել օրըստօրե մաքրել լեզվախոսությունը, չլսված բան է նախիջևանցու համար, և մի հստակ խոսող մարդ յուր մաքրախոսությամբը կարող էր տգետների համար լինել ծաղրածության առարկա։ Դեռևս չգիտեն մտածել, որ մի ազգ բաժանվում է մյուսից յուր լեզվով, և լեզուն է, որ գլխավորապես պահպանում է ազգությունը։

Նախիջևանի կյանքը ոգևորված է առհասարակ ասիական բնավորությամբ։ Ընկերական կյանք չէ երևում այդտեղ։ Միմիայն ազգականը գնում է յուր ազգականի տուն։ Դեռևս այր մարզիկը պատահում են