այդ նահատակները խաժամուժ ամբոխի աչքում. փույթ չէ՛ որ մի տեսաբանական խաբեությամբ (оптическим обманом) մի քանի կարճատես մարդիկ կարծում էին տեսանել հաղթության պսակը խավարի ճակատի վերա. այդ երևակայական խաբեությունքը (иллюзии) կցրվին և կփարատվին, և այդ կարծեցած հաղթության պսակը խավարի ճակատի վերա, կդառնա հավիտենական խայտառակության և արհամարհանքի դրոշմ (клеймо)։
Թո՜ղ ստությունը հազարներով գնե յուր կարծիքական և սուտ պարծանքը. ճշմարտությունը կես կոպեկի գրչով և կես կոպեկի թանաքով կթողու ապագայի դատապարտության և արհամարհանքին նորա եղկելի և թշվառ հիշատակը։ Դորա հակառակ ճշմարտության զինվորների և նոցա առաջնորդի անունները, վառվռուն աստղերի նման փայլելու են մշտնջենավոր ժամանակով, զալոց հայկական սերունդի աչքի առաջև, նորա ժամանակակից պատմության հորիզոնի վերա։
Չկա մարդկության պատմության մեջ ժամանակ, որ ճշմարտության պաշտոնյայքը հանդիպած չլինեին բազմադիմի տհաճութենների և անախորժութենների. այս հիման վերա, չէ պիտո ամենևին զարմանալ, որ միևնույն բանը կրկնվում է և այսօր. բայց այն մարդը, որ անվանում էր յուրյան քրիստոնյա, պարտական է հետևել Քրիստոսի ճըշմարտությանը, և նա՜ է մարդը, որ արհամարհելով ամենայն ունայնություն, կտրիճի պես կանցանե այն նեղ և փշոտ ճանապարհից, դիմելու հասար դեպի ճշմարտության կենդանարար աղբյուրը—Հիսուսի Քրիստոսի գոգը։
Աշխարհի երեսին, ճշմարտության պաշտոնյան միշտ հանդիպել է և հանդիպում է զանազան անախորժ և վշտացուցիչ բաների, բայց մանավանդ ողբալի է մի այդպիսի պաշտոնեի վիճակը մեր ազգի մեջ։ Մեր սիրելի հայերը, որպես նաև ասիացիք այն խոսքը ընդունում են, որ դուրս էր գալիս բարեկամի կամ համախոհի բերանից։ Մի հայ, որ չէր սիրում ինձ,— իմ անձնավորությունը,— չկամի ընդունել և իմ բերանով քարոզված ճշմարտությունը առանց մտածելու, թե ես, և իմ քարոզած ճշմարտությունը ջոկ ջոկ բաներ են, թե ճշմարտություն ասացյալը սեփականություն չէ Մարկոսի, Կիրակոսի, այլ աստուծո, որին մասնակից կարող ենք լինել Հիսուսի Քրիստոսի ձեռքով։ Այս շատ տխուր բան է, աստուծո ճշմարտությունը հալածվում է իմ թշնամիների ձեռքով, որովհետև իմ բերանով քարոզվել էր նա։ Ահա այն մեծախորհուրդ, և որքան մեծախորհուրդ, նույնքան չարախորհուրդ պատճառը մի ազգի, մի քաղաքի, որպես և Նախիջևանի հետ մնալու։ — Այս