Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տող բնությունը տրամադրում էր սիրտը և հոգին դեպի մելամաղձություն, առավել կարոտ է մխիթարության, քան թե այն մարդը, որի բնակության աշխարհում մշտականաչ գարունը ուրախություն էր ցողում երկնքից։

   Պիտի իմանալ, որ իմ կյանքը մի հյուսիսային գյուղի մեջ շատ միօրինակ է և միայն մխիթարություն մնացել է ինձ մատենագրությունը, ես շատ ուրախանում եմ, եթե մի նշանավոր հյուր գալիս է իմ մոտ, որովհետև նորա գնալուց հետո, իսկույն հարստանում է Հիշատակարանս, նույնպես ուրախանում եմ, եթե ստանում եմ իմ բարեկամներից նամակ և ծանոթությունք, որ զբաղեցնելով ինձ, կարող էին ցրվել իմ տխրության ամպերը։
   Բայց այս ևս կա, որ ես միայնակ չեմ վայելում իմ կյանքը բացի ձանձրույթից և տխրութենից, որին չեմ ցանկանում հաղորդել իմ ընթերցողքը կամ բարեկամքը, և եթե մի նշանավոր բան տեսանեմ կամ լսեմ, իսկույն ձգում եմ Հիշատակարանիս մեջ, որ ուրիշները ևս կարդան ու տեղեկանան դորան։
   Մոտ ժամանակներումս ստացած նամակներիցս կամ լուրերիցս, հետևյալ բաները կարող եմ մեջ բերել։
                                                                            Համար 1
                                                                                                                                                 Սեպտեմբերի 18, 1858. Րեդուտկալե
  Ողորմած պարոն Կոմս էմմանուել,
  Քո երկարաժամանակյա լռությունը, կարող էր ինձ առիթ տալ մտածելու, թե տկարացած էիր, եթե մեր Հյուսիսափայլի մեջ չտեսանեի անդադար քո օրագրության թերթերի հատվածները։ Ինչպես երևում է, շատ պարապած ես և ժամանակ չունիս. փույթ չէ, թող սրտերս մոտ լինին միմյանց։ Ես ինքս նույնպես Սամսոն գնացել էի մի ամիս ժամանակով իմ առևտրական գործերի համար. այդ էր ահա և իմ լռության պատճառը։ Հույս ունիմ, որ այսուհետև կենդանանա մեր նամակակցությունը, մանավանդ հունվարից հետո, մինչ նավարկությունը համարյա՛ թե անկարելի լինելով, հարկադրված կլինիմ ամբողջ երեք ամիս փակված մնալ այստեղ։ Այդ միջոցին շատ բաներ ունիմ քեզ գրելու, անտարակույս կցնծացնեմ քո Հիշատակարանը, բայց այժմ ամենևին ժամանակ չկա. հազիվ հազ շատ մոտ բարեկամներիս գրվածքին կարողանամ 
  1. ՎԵՐԱՀՂՈՒՄ անվանումով էջին
                                                                                                                                                                                  83