եմ պատասխանել։ Ասածիս ապացույցը կտեսանես իմ մի քանի նկատողութենից, պ. Իսահակյանցի պատասխանու վերա, ընդդեմ իմ առաջին նկատողությանը, որ ուղարկելով քեզ խնդրում եմ հասուցանել Հյուսիսափայլի հրատարակողին։ Հավատա՛ ինձ, այնքան սիրել եմ պ. Իսահակյանցին, որ երեկի առավոտ իմ բոլոր ժամանակը շոգենավի վերա պարապած էի նկատողությամբք. ինձ պիտո էր մի շաբաթով Անափա գնալ։ A propos[1], մտքո՞ւմդ է այն Լինդման անունով հաստափոր և զվարճախոս բժիշկը, որ 12 շիշ գարեջուր էր խմում օրը, որ անցյալ տարի տեսանք Մարիենբադումը, անցյալները պատահեցի նորան Տրապիզոնտի մեջ. ի՞նչպես ուրախացանք տեսանելով միմյանց, կարծես թե գտանք մեր սրտի ազգականը։
Նա պատմեց ինձ, որ Մարիենբադի քո տանուտիրոջ Սոֆիա դուստրը, որ ֆորտոպիանոն այնպես քաղցր ածելով Տրովատորի ուվերտյուրը զմայլեցնում էր քեզ, այս տարի հունվարին ամուսնանալով մի անգլիացի երկրաչափի հետ, գնացել է Հնդկաստան։ Տես նախախնամության գործերը — անցյալ տարի ո՞ւր էր, այժմ ուր, Հնդկաստանում, աշխարհի ծայրումը, ուր նորա ամուսինը ուղարկված է, անգլիական զորքի հետ միասին որպես քաջ երկրաչափ։ Գերմանիայի հանքային ջրերի բժշկական և բնագիտական ժողովը արքունի ծախքով ուղարկած է Լինդմանին Տաճկաստանի Բրուսա քաղաքը, քննելու այնտեղի ջրերը. բայց ինչպես պատմեց նա, փորձերի հետևանքը շատ անմխիթար են, վերաբերությամբ դեպի նոցա գործադրությունը որոշյալ ցավերի մեջ. Լինդմանը հանգստանում է այժմ Տրապիզոնտում յուր երկար և ձանձրալի ճանապարհորդութենից, ասիական Տաճկաստանի մեջ. նա մտածում է գարնան բացվելովը Ռուսիա մտանել, կամի տեսանել և էջմիածինը, և խնդրեց ինձանից, որ ես ուղեկից լինիմ նորան այս ճանապարհորդության մեջ։ Տեսանեմ, ինչպես հարմար կգա գործս, գուցե գնամ ևս, մեր Հայաստանի մոխրացած ավերակներին մի համբույր տալու։ Առայժմս ուրիշ արժանի ուշադրության բան չունիմ գրելու. սաստիկ վաստակած եմ. մնաս բարով։ Խնդրեմ նամակդ չպակասեցնես ինձանից, ողջ եղիր։
- ↑ Ի դեպ (ֆր.): Խմբ.: