Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Համար 2
Պ. Շաhբեգի մի քանի նկատողությունքը, Իսահակյանցի պատասխանու վերա:
(Տե՜ս Մեղու Հայաստանի, համար 37, երես 291):

Զարմանալի բան. այնպիսի ժամանակի ենք հասել, որ բարի խորհուրդը ևս, որ տալիս էինք մի մարդու, ամենևին դեպի չարը գործ դրվելով չեն հասանում յուրյանց բուն նպատակին։ Ներկա տարու ապրիլի 14 թվականից ուղարկել էի պ. Կ. էմմանուելին մի հոդված, «Նկատողությունք պ. Իսահակյանցի Հրավիրակ հայրենասիրության մակագրով հոդվածի վերա», որ տպած էր Մեղուի 14 համարում, և այդ հոդվածի վերջումը (Հյուսիսափ[այլ], մայիս. երես 385), եղբայրական խորհուրդ էի տվել պ. Իսահակյանցին, «բան գրելու ժամանակ չպատկանել այս և այն հակառակող բաժիններին. խոսել սառն հոգով, և հավատարիմ մնալով ճշմարտության կանոններին»: Պ. Իսահակյանցը կարդալով իմ հոդվածը, փոխանակ շնորհակալություն մատուցանելու ինձ, որ հանձն առնելով կարդալ նորա գրածը Մեղուի մեջ և ցույց տալով այդ գրվածքի թերությունքը, ամենայն բարեմտությամբ աշխատել էի օգտակար լինել նորան, փոխանակ խոստովանելու յուր արտասվելի դրությունը ուսման հանդիսում, հրաշք էր գործել դարձյալ Մեղուի 37 համարում։ Բայց այդ հոդվածը գրելուց հառաջ, դրականապես բարյավ մնա է ասել լոգիկային, որ առանց դորան ևս շատ սիրելի չէ օբսկուրանտներին։ Ճշմարիտը պիտո է ասել, ես Մեղուի վերա չկամիմ ուշադրություն դարձուցանել, չկամիմ երբեք քննության տակ ձգել նորա թերթերը, որովհետև նա ցած է ամենայն կրիտիկայից, բայց պ. Իսահակյանցին առաջին անգամից շատ սիրեցի, և այժմ ևս սիրում եմ, ի՛նչ պիտո է առնել, մարդ ենք, ունինք շատ թուլությունք. երբեմն սիրում ենք մի մարդ, առանց կարողանալու հաշիվ ու համար տալ մեզ, թե ինչո՞ւ համար սիրում էինք: Պ. Իսահակյանցին այդպես սիրելուցս մի քանի մարդիկ, չգիտեմ ինչ հիման վերա մինչև անգամ ասել էին, թե Շահբեգը կամի պ. Իսահակյանցին կնքահայր շինել յուր երեխան մկրտելու ժամանակ. զարմանալի մտածություն, Ղգլարից Րեգուտկալե կնքահայր խնդրել։ Բայց սոքա երկրորդական բաներ են, մանավանդ թե ընտանեկան. այժմ հարկավոր չէ դորա վերա խոսիլ. նկատենք պ. Իսահակյանցի հրաշագործությունը։

Նախ և հառաջ պ. Իսահակյանցը յուր հոդվածի ներածության մեջ խրախույս և քաջալերություն է տալիս Մեղուի հրատարակողին, որ նա