Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխատի և եթե կարելի է ընդդեմ դառնա ճակատագրի ձեռքով Մեղուի համար պատրաստած օրհասին. բայց զուր է այս խրախույսը և քաջալերությունը. պատճառ, արդեն ամենայն մարդ, որ հազիվ հազ թե իմանում էր գրել, կարդալ, նայում է Մեղուի վերա, որպես մի ոզորմելի և թշվառ գործի վերա մատենագրության ասպարիզում Երկրորդ, պիտի ասել, որ պ. Իսահակյանցը փախչում է իմ առաջարկած հարցմունքին ուղղակի պատասխանելուց, երևի թե ձեռք չէ տալիս նորան, և խառնափնթորելով խնդիրները, կարծում է յուր անձը արդարացուցած։ Այդ¬ պես չէ. ես պահանջում եմ իմ հարցմունքի ճիշտ և որոշ պատասխանը, իսկ նորա ասածներին կպատասխանեմ մեծ ուրախ ությամբ, Սոքա են իմ խնդիրները,որ հրատարակվեցան Հյուսիսափայլի հինգերորդ ամ- սատետրակում.

1) Ցույց տալ հայոց ազգի գիտության, և հառաջադիմության տունը... ցույց տալ երկու հայ, որ ազգի օգտի և հառաջագիմ ության մա¬ սին, խ որհուրդ կատարած լինեին միասին։ 2 Հայտնել այն պարոնների անվանքը, որ անարգելով և անպատվելով հայոց ազդը, վրդովել էին պ. Իսահակյանցի հոգու խաղաղությունը և պատճառ էին տվել նորան այնքան խոսելու, մինչև որ Մուզան Մասյաց դարևանդիցը հարկադրվեր դադարեցնել նորա գոչյունը։

Ես խնդրում եմ նորանից ցույց տալ ինձ ազգի գիտության և հառաջադիմությանտունը. պատասխանի եմ ստանում, թե «այստեղ ազգի անցյալ և ներկա բարօրության և լուսավորության պատմությունը գրելու տեղը չէ, և թե առանձին պիտի գրե»։ Ի՞նչպես է, սիրելի ընթերցող, պ. Իսահակյանցի պատասխանը, հարցմունքին հարմար չէ՞ կամ օրինավոր չէ՞, ասես թե դանակով կտրել-ձգել է տնաքանդը։ իմ պ. Իսահակյանցի սիրելու մի պատճառը նորա այս սրամտությունն է—զարմանալի սրամտություն։ Պարոն ընթերցող, այսուհետև եթե պատահի որ ասեմ, թե հայերը մի հոյակապ համալսարան ունին, և եթե դոլք պահանջեք ինձանից ցույց տալ այդ համալսարանը, իմացած եղիք, որ պիտի կրկնեմ պ. իսահակյանցի պատասխանը,— թե այստեղ այդ բանի վերա գրելու տեղը չէ. բացի  սորանից կբողոքեմ ևս ձեր վերա, որ դուք նորություն կամիք ներս բերել մեր ազգի մեջ, եվյրոպացոց պես ամենայն բանի համար ցույց տալ ապացույցներ և փաստեր։ ի'նչ սովորություն է. մի բան էր, ասացի, գնաց, ի՜նչ եք վզիս նստել, անհավատ մարդերի պես ապացույց պահանջելով. տեսված բա՞ն է հայերի մեջ օրինավոր, կապակից, հիմնավոր ապացույցներով և փաստերով խոսել, այսօր բանը կասեմ, և դուք պարտական եք հավատալ և ընդունելֆ