Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ որ վերաբհրում է պ. իսահակյանցի պեդագոգիայի մեջ ամենավևրջին թուլությանը, ավելորդ է խոսել, որովհետև այդ պարոնը ասիական սւնմխիթար դպրոցում այբուբենք միայն ուսանելով կարոդ էր գուցե այբուբենք ևս ուսուցանել, րայց պեդագոգիան շատ կարծր բան է նորա գյուրափխրելի ատամների համար։

Պ. Իսահակյանցը ասելով «երանի՛ կլիներ, որ և իմ բախտը հաջողեր այդ համալսարաններումը մի հիմնավոր կրթություն առնելու», համաձայնում է իմ իստակ սրտից տված խորհրդին — մի բարեկարգ դպրոցում ստանալ մի հիմնավոր կրթություն, բայց երանի տալուց հետո իսկույն աշխատելով ծածկել յուր անկրթության մեղքը, շարունակում է ասիական կամակորությամբ.— «բայց մի մեծ կորուստ չունիմ». հառաջ երանի տվեց, հետո, կորուստ չունի. որի՞ն հավատանք։ Խեղճ մարդ. ինձ աբեղա է կարծում, որովհետև անտեղի մեջ բերելով Աոաքելու ասածը. «Եթե զլեզուս մարդկան խօսիցիմ և զհրեշտակաց, սէր ոչ ունիցիմ, եղէ ես իբրև զպղինձ, որ հնչէ, կամ իբրև զծնծղայս որ ղօղանջեն և այլն». և թե «մի՛ յուսմունս օտարոտիս և պէսպէսս դանդաչիք», կամենում է խելքիս նստեցնել, որ լուռ մնամ նորա անկրթության և տեսութենից հառաջ աստվածաբանության վերա։ Ո՛վ է ասել նորան, որ կըրթություն ստանալով պիտո էր անպատճառ սերը կորուստնել, մի՞թե կրթության հետևանքը անսիրելություն է. ամենայն մարդ կարող է պահպանել յուր մեջ այդ աստվածային մասնը, եթե ուներ, կրթությունը և լուսավորությունը առավել աճեցնում են և կերպարանագործում են սերը։ Բայց ես տեսանելով, որ պ. Իսահակյանցը հոժարամիտ է շատ... մարդերի հետ չարաչար գործ դնել սուրբ գիրքը, բոլորովին հրաժարվում եմ նորան իմ զավակի կնքահայր շինելու մտքից, որովհետև կնքահայր ասացյալը պիտի լավ իմանա և ողջմտությամբ վարդապետե սուրբ գիրքը. պատճառ, մկրտության ժամանակ նա խոսում է և խոստանում է անբարբառ երեխայի փոխանակ. իսկ այն խոստմունքը, որ չէին հաոաջանում գիտակցութենից, և սուրբ գիըքը, աստվածային բանը ողջմրտությամբ հասկանալուց, ընդունելի չէ մկրտության ժամանակ, որովհետև եկեղեցական խորհուրդներից ոչ մինը չէ կատարվում մեքենաբար միայն։
Մի զարմանալի բան ևս ասում է պ. Ւսահակյանցը, թե իմ քարոզությունը և նպատակը ամենևին համաձայն չէ իմ խոսքերին, ուրեմն իս քարոզությունը և նպատակը այլ բան են, և խոսքերս այլ, շատ բարի. ի՛նչ տեղից իմացավ պ. Ւսահակյանցր իմ քարոզությունը և նպատակը, եթե ոչ իմ խոսքերից, և ո՞չ ապաքեն այդ իմ խոսքերից բաղկանում էր
                                                                                                                93