ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ <1>
Ձեռք զարկելով տպագրել Հայաստանի աշխարհագրական քարտը, դառնում ենք դեպի մեր սիրելի ազգակիցքը, Ռուսսիո մեջ, հետևյալ մի քանի խոսքերով։
Ազգային պատմության ուսումը որչափ անհրաժեշտ կարևոր է մեր ազգին, նույն չափով գրեթե բարձի թողի արած մնացած է երեսի վերա։ Արդյոք այս անհոգությունը պիտի կարողանա՞ ազգը, չքմեղ երևելու համար, օտարի վերա բարձել, ինչպես շատ դիպվածներում գործ է դնում այս հնարը․ լա՛վ է որ չհարկադրեն մեզ այս հարցմունքին պատասխանել․ որովհետև անհոգության մեղքը պիտի ծանրանա ազգին վերա։ Առ այժմ մեք թողում ենք այս խնդիրը, առ այժմ կարևոր ենք դատում ասել այս, թե պատմությունը առանց աշխարհագրության անհասկանալի է․ և աշխարհագրությունը, առանց ուղիղ և ճիշտ քարտերի, գրեթե անուսանելի, ըստ որում երևակայությունը դրական գիտության մեջ հանդես չունի։
Եթե հավատում են, թե մոտենում է ժամանակը, երբ ազգը պիտի սթափեր յուր դարավոր թմրութենից և պիտի զգար յուր անցածը իմաստասիրելու կարոտությունը, ապա ուրեմն առանց աշխարհագրության և առանց աշխարհագրական քարտերի չէ պիտո կարողանա լցուցանել այդ կարոտությունը, ապա ուրեմն առաջին կարդում դրված է քարտի կազմության և տպագրության խնդիրը։
Հայը լսելով կամ կարդալով գիտե միայն թե կար երբեմն Հայաստան, այլ թե ո՛ւր էր այդ երկիրը, ո՛ւր էին նորա սահմանքը, նորա քաղաքները, նորա սարերը, գետերը և նորա ծովերը. ի՜նչպես բաժանված է այդ աշխարհը երեք պետությանը մեջ և ո՜ւր են նոցա սահմանքը, և այլն և այլն, այս բաների մասին բացի մի քանի գրագետներից, գրեթե, ուրիշ տեղեկություն ունեցողք չկան։ Եվ մի՛թե մի բարոյական զորության