Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քարտի տարածությունը, մոտավորապես, կազմում է 2 միլիոներորդ մասը բուն Հայաստանի տարածության, սկսած Ռիոն և Կուր գետերից մինչև Միջերկրական ծովի արևելյան հարավային եզրը, մինչև Ալեքսանդրետի ծովախորշը: Եվ ոչ միայն Հայաստանի բուն սահմանը և երեք տերությանը մեջ նորան բաժանող սահմանքը պիտի զանազան գույներով որոշվին, այլ ինքը քարտը ևս երեք գույնով պիտի տպվի, որով պարզ և հայտնի պիտի երևին ծովերը, սարերը, գետերը և հատակագիծը:

Այս կարճ ծանոթութենից պարզ է հասկացողին որ, 4 թերթը այս կերպ տպելու համար, պիտի պատրաստվի 12 տախտակ, ըստ որում յուրաքանչյուր թերթը երեք տախտակի վերա պիտի տպվի։ Կարելի էրմ խույս տալ այսպիսի ճոխ և շռայլ տպագրութենից, կարելի էր միայն սև գունով տպել, կամ վիմագրել, այո ծախքը պիտի թեթևանար, բայց այդ թեթևության լափով, արժանավորությունը և ճշտությունը պիտի պակասեր։ Մեք արժանավորությունը և ճշտությունը ընտրեցինք. և մեր հույսը գրեցինք հայոց ազգի վերա, տակավին, հավատալով որ քաղցր կլինի նորան տեսանել մեր սիրելի աշխարհի քարտը ախորժելի կերպարանքով։

Որովհետև այս գաղափարի և այս ձեռնարկության իրագործությունը կարոտ է մեծ ծախքի, որովհետև այս մեծ ծախքի հոգացողությունը ծանր է մի որևիցե անհատի համար, այս պատճառով հասարակաց մասնակցության ձևը ընտրեցինք մեք։ Այս պատճառով դառնում մնք ներկա հայտարարությամբ դեպի մեր եղբայրակիցքը և ամեն նշանավոր քաղաք բացում ենք կանխիկ ստորագրությունք, յոթն մանեթ արծաթ գին նշանակելով յուրաքանչյուր քարտին, որ պիտի բաղկանա 4 մեծ թերթերից։

Արժա՞ն էր այս կամ ո՞րքան արժան, այս բանը կարող են ստուգել և վկայել այն մարդիկը, որ գիտեն այսպիսի բաների գինը, ի վերջո, որ գիտեն այլ քարտերի գինը, որոնցից օգուտ ենք քաղել, մեր քարտի կազմության ժամանակ[1]։

8—715

  1. Turquie d’Asie, dressee par A. H. Dufour, gravee par Ch. Dyonnet. Paris,1857. Empire Ottoman, publie par J. Andrlveau—Goujon. Paris,1856. Central—Karte des Tiirkischen Reiches in Europa und Asien, von H. Kiepert. Berlin, 1855.Karte von Armenien. Kurdestan et ceter, von Dr. H. Kiepert. Berlin, 1858. Дорожная карта Кавказского края. Сост. при Генер. штабе СПб. 1842. Карт Кавк. и Закавказск. края. г. г. Чихачева и Ханыкова и другие.