Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիպի համազգային համակրության, առանց կուսակցությանց խարության։ Եվ այս հավատը մեք հիմնում ենք մանավանդ մեր կրկին նպատակի վերա, որոնց մասին վերևում խոսեցանք և որ չենք կարծում թե մերժելի երևին։

Դնում ենք այստեղ այն աշխատավոր պարոնների անունները, որոնց մոտ կարելի է բաժանորդ գրվիլ մեր հրատարակելի քարտին և որոնց վերա մեր ունեցած կատարյալ վստահությունը հայտնում ենք հրապարակով։ Աշխատավոր պարոնների թեթևության համար մի քանի տեղերում նշանակեցինք և ավելի աշխատավորը, ինչպես ներքևում պիտի տեսանին։

Քաղաքի անունները.

Աշխատավորների անուններ

Ս․ Պ. բուրգ․

պ․ Կարապետ Եզյանց, մագիստրոս․

Մոսկվա․

պ․ Մելքոն Գասպարյան Փանյաց․

Նոր Նախիջևան․

պ․ Հակոբ Մատթ․ Խըլլճյանց

Վարդապետ բժշկության պ․ Հովհաննիսյանց

պ․ Միք․ Մեսրոպյան

Թիֆլիզ․

պ․ Համբարձում Էնֆիաճյանց․

պ․ Հովհաննես Քաթանյանց․

Ղզլար․

պ․ Հովսեփ Իզմիրյանց․

Ասսրախան․

պ․ Մկրտիչ Մարգարյան Հայրապետյանց․

Աղնախ․

պ․ Պետրոս Սափարյան․

Գանձակ․

պ․ Մնացական Թեմուրյան (բժիշկ)

Շուշի․

պ․ Դավիթ Ռոստոմյանց (բժիշկ)

Շամախի․

պ․ Սադա Դավթյան Ալեքսանդրյանց․

Աքուլիս․

պ․ Բաղդասար Փանյաց․

Երևան․

պ․ Քալանթարյան, կառավարիչ նամակատան,

պ․ Հովսեփ Իզմիրյանց․

Նիժնի Նովգորոդի

պ․ Անանիա Սուլթանշահ

վաճառատունի մեջ

պ․ Աստվածատուր Բարղամյան Բողդանյաց․

Պատվելի աշխատավորք կստանան մեզանից մեր ստորագրությամբ վավերացած տոմսակներ, ուր գրելով կանխիկ վաճարող պարոնների անունները, օրինակ թիվը և ստացած գումարը, կստորագրեն նույն տոմսակը և կտան կանխավճար պարոններին։ Առանց աշխատավոր պարոնների ստորագրության (եթե պատահին) երևան ելած տոմսակները ընդունվելու չեն, թեև լիներ այնտեղ մեր ստորագրությունը։