Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէ ապրում այլևս որպես կենդանի, այլ տեսնվում է և բռնվում է մտքով։

Որչափ սարսափելի սխալ է, երբ մարդիկ ընդհանրապես վազում են այս սիստեմից դեպի այն սիստեմը, «փիլիսոփա» դառնալու համար իր ազգի մեջ, որչափ կռիվ, խռովություն։ Մինը թանթին է հետևում, մյուսը Ֆիխտևին, մյուսը Հեդելին և այլն, և այլև։ Խե՛ղճ, այդ բոլորը գերմանական փիլիսոփայությունքեն. և քու ազգի կյանքից բխած չլինելով քու ազգի մեջ անգործադրելի, եթե գործադրությունը հասկանում ենք դրականապես, և իրավունք ունինք այսպես հասկանալու, որովհետև այդ համակարգությանց պաշտողքը, ընդունում են նորանց որպես դրական կետ. որպես x և a: Բացի սորանից, Քանթի փիլիսոփայությունը բխած էր Քանթի ժամանակակից կյանքից, այսպես և ուրիշներինը իրենց ժամանակակից կյանքից։ Միևնույն ազգի փիլիսոփայությունը, նույնիսկ իր համար չէ կարող ամեն ժամանակ ուղիղ լինել, որովհետև ժամանակն առաջ է վազում, հասկացողությանց գումարը կերպարանափոխ է լինում: Է՛յ, դու, որ և ոչ բնավ գերմանացի ես, դու որ ապրում ես հարյուր տարի թանթից հետո, քեզ ի՛նչ կարող են օգնել Քանթը կամ Հեգելը, եթե քո խուզարկությանց խորհուրդը քո ազգի վրա գործ դնել է նոցա համակարգությունքը։

Մնաց որ չէ կարելի ճշմարտությունը քննել և ճանաչել ինքնակայապես, քանի որ մարդու խուզարկու ունակությունքը հպատակված են այս կամ այն հեղինակության։ Իրավունք ուներ Դեկարտը, մինչ գրում էր, թե «ես սկսելով քննել, առաջին գործս այն արի, որ թափեցի վրայիցս ինչ որ մինչև այժմ գիտեի»։ Այս շատ խոր ճշմարտություն է և գրեթե հավիտենական։ Որովհետև եթե թափածը դրական ճշմարտություն է, նա ինքնակա քննությամբ դարձյալ կգա դեպի նա և անհնարին է, որ չգա. իսկ թե համեմատական էր, այն ժամանակ հայտնի է, թե թափելով նորան ավելի շահվեցավ, քան թե համեմատականը ընդունելով որպես դրական։

Ինչ որ ինձ է վերաբերվում, ես ոչ մի համակարգություն չեմ ընդունում և ամեն համակարգությանը ստրկաբար հետևողքը ծարղից ավելի ուրիշ բան թող չսպասեն ինձանից։ Փիլիսոփայությունը պիտի բխի յուրաքանչյուր ազգի կյանքից, և այդ կյանքը յուր ամեն մի քայլափոխում, ամեն մի կերպարանքում (phasis) պիտի աղբերացնե նորհայացք։ Առաջուց գրված համակարգությունքը կանգնում են, նա մեռած է այն րոպեից, երբ նորա վերջին միտքը ընկել էր թղթի վրա. կյանքը գնում է առաջ, գնում է և նորա փիլիսոփայությունը։ Բայց փիլիսոփա¬