մարդասեր հնարներ, թե կարող ես գտնել, որ մարդը տուն գտնե, հաց ունենա, մերկությունը ծածկե, բնության պարտքերը հատուցանե, ահա այդ ճամփան և հնարներն են փիլիսոփայության իսկությունը. այն մյուս մնացած փիլիսոփայությունքը, որ րնութան հետ գործ չունին և բնության մեջ գործադրելի չեն, այս կամ այն կերպարանքով ծալիր ծոցդ դիր, կամ գնա համալսարանների պատշգամբներում քարոզե, գուցե այնտեղ քո արհեստակիցքը հիանան քու խոր գիտության վրա, բնական աշխարհի մեջ, բնության որդոց մեջ գոլ տեղ չունի՛ս, կարցա՞նք հասկացնել։
P. Տ. Որպես թե մարդը կավ է, իսկ փիլիսոփայությունը բրուտ. ինչ ձև կամենա կտա այդ կավին. ցնծա՛։
Փիլիսոփայությունը ըստինքյան գրեթե երեք ճյուղ է բաժանվում, տրամաբանություն, բնական փիլիսոփայություն, բարոյականություն ։ Գերբնական մասը մարդուն մեջ է դարձյալ, ուստի եթե բնական փիլիսոփայությունից դուրս գա, կորցնում է իր ամրությունը և դառնում է ազնիվ և բարակ զեվզեկություն։
Այս բոլորը եթե իբրև մի առանձին գիտություն, համակարգություն, ավանդվում են մի մարդու գրքի մեջ, և ուրիշները պատրաստ գտնում են նորան և առանց վերստին իրենց անձը աշխատության տալու ընդունում են նորան որպես ծայր գիտության, դառնում են այն հեղինակի արծաթագին ստրուկը, թեև առանց գիտնալու և զգալու։ Կորցված ազատությունը երևում է նորանց որպես գտնված ազատություն. հեղինակության հպատակությունը մինչև այն աստիճան շփոթում է հա սկա գողությունքը։ Ապա եթե փիլիսոփայությունը, այսինքն որևիցե պատրաստ վարդապետության համակարգությունը մերժենք, մարդը ո՛րտեղից ուսանի ուղիղ խորհել, ուղիղ հասկանալ և ամեն բան նորա գունով տեսնել և գնահատել։
Այդ փիլիսոփա պարոնը ի՛նչ տեղից առավ իր դրությունքը. հայտնի է, թե կա աղբյուր, կան քննության նյութեր, որ պատվանդան եղան նորա համակարգության։ Իսկ թե նորա փիլիսոփայությունը չունի այդպիսի պատվանդան, ուրեմն, որպես բռնաբարված խելքի արդյունք, առավել ևս պիտի մերժվին և արժանի չեն ընդունելության։ Բայց ստույգ է, որ ընդհանուր պատմությունը, բնագիտությունը են փիլիսոփայության ճշգրիտ աղբյուրը և հաստատ պատվանդանը։ Ուսիր պատմությունը, ուսիր բնությունը, ուսիր մարդը, իմաստասիրե ընկերությունը, օրենքները, մարդկության կյանքի երևույթքը, գտի՛ր պետքերը, ճանչցիր պետքերը լցնելու հնարները և կդառն աս փիլիսոփա, առանց սորա կամ