նորա պատրաստած համակարգոթյունքը ընդունելու։ Գիտոթյունքը առաջ են գնում և նոցա ընթացքը զարմանալի կերպով լծորդված է իրար հետ։ Տեսաբանության մեջ մի ապակի է մտնում, քիմիայի մեջ մի տարր է ավելանում և ահա բովանդակ գիտությունքը միահղույն վազում են առաջ։ Այս վիճակում լինելով բանի զորությունը, հայտնի է, թե Արիստոտելի փիլիսոփայությունը շիկանում է, մինչ նա ուղեղը նմանեցնում է սպունգի։ Ոչ միայն մեղադրելի չէ նա այդ մասին, ոչ միայն պախարակելի չէ, այլ դարձյալ զարմանալու արժանի մարդ է, որովհետև նորանից առաջ ուղեղի համար քար էլ է ասող չէ եղած, պատրաստ գիտությունքը ժառանգել և նոցա լուսով անցածը, որ գործված է խավարում՜ դատապարտ ել ոչ միայն իրավունք չէ, այլև անբարոյականություն։ Մեր խոսքը այն է, թե գիտությունքը, մարդու կյանքը, ժամանակը, այսինքն հասկացողությանց գումարը շարժուն և հոսանուտ բան լինելով, չէ կարելի փիլիսոփայությունը ավանդել մի անշարժ տումարի մեջ։
Կարդա՜ այդ փիլիսոփայությունքը, որպեսզի սորվիս փիլիսոփայության պատմությունը և կարողանաս զուգահեռագիծ քաշել անցածի և ներկայի մեջ, տեսնել և քննել թե ինչպես մարդկային գիտության շրջանը ավելի տարածություն է ստանում աստիճան առ աստիճան։
Մասնավոր դրոթյունք, որ շատ մոտ են դրական ճշմարտոթյան գաղափարին, արժեն, որ մարդը սորվի և տեսնե. նոքա սրում են և զվարթացնում են նորա հասկացող ունակությունը և կան այնպիսի առածներ, որ ուղղակի բնության արտափայլություն լինելով, բյուրապատիկ ավելի ամրություն և հաստատություն ունին, քան թե ամբողջ շինծու համակարգությունք, որ օդի մեջ են ման գալիս, կամ ավելի վատ' ոչնչության մեջ, որովհետև օդը շոշափելի է զգայարանների համար։
Բայց պատրաստ վարդապետոթյունք սորվել և այնուհետև քիթը մինչև ի Կոկիսոն հայոց բարձրացնել, թե ես Քանթի, Ֆիխթեի, Դեկարտի, Բեկոնի, Հեգելի և այլն և այլն փիլիսոփայությունքն եմ սորվել, և պահանջել, որ հանդիպողը ծունր դնե իր առջև, պարզ ցույց տալիս, որ այդ փիլիսոփա պարոնը ինքը ծնրադրությունից աչք չէ բանում այս կամ այն վարդապետության առջև։
Անձնաճանաչություն, գիտակցություն, հաշվատու քննություն մարդկային թե անցած և թե ներկա կյանքին, այլև բնության երևույթներին և նույնիսկ բնության, ահա՛ փիլիսոփայության աղբյուրը, որ բաց է ամեն մարդու առջև, միայն թե մարդը չծուլանա օգուտ քաղել։ ԵՎ եթե