Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

բաների մերժողությունք։ Եվ գիտեի՜ն նոքա, որ նոցանից հարյուր տարի ետքր նոցա ժառանգները, արյուն֊քրտինքով պիտի աշխատենվերստին որպես մի կորած բան փնտրել, ինչ որ նոքա կամքով, թուլությամբ կամանխոհեմությամբ մերժել ու ջնջել էին Վե՞րջը։ Վերջը, խելքդ գլուխդ հավաքիր, ալքդ բաց և դունչդ քամիին բացած լոկ գաղափարների ետևից ման մի գար։ Օգաւտ. 13 Գրանովսկին իր քննության մեջ Geschichte der Denk und Glaubensfreiheit im ersten Jahrhundert der Kaiserherrschaft und des Christenthums von Ad. Schmidt, Berlin, 1847 (Դավանության և մըտքի ազատության պատմությունը կայսերության և քրիստոնեության առաջին դարում. Ադ. Շմիդտ։ (Собрание сочинений Гран [овского], Т. 2, стр. 276) [գրում է]. <<Այսպես է սովորական և ըստ մեծի մասին արժանի (այդ սովորության, այսինքն լկարդացվելու և անտես լին՛ելու) ճակատագիրը գերման ական գրքերի։ Չնայելով, որ անդադար ուսումնասիրում են հին օրինակները (այսինքն հին հեղինակները), գերմանական ուսումնականը չեն ուսել առնուլ նոցանից գեղեցիկ և կենդանի ձևով ավանդելու գաղտնիքը։ Այս պատճառով,շատ անգամ պատահում է նոցա խոսել հունական արվեստի հավիտենական գեղեցկության մասին այնպիսի լեզվով (այսինքն ձևով), որ կարո՜ղ է հարկադրել երկբայել, թե այդ ար֊վեստը կարող էր ազդեցություն ունենալ իր պաշտողների ճաշակի վրա։Ծիծաղելին այն է, որ շատերը այս ձևի հետ վարվելու կատարյալ տգիտությունը վերագրում են գերմ անիկ ցեղի ավելի հիմնավորության ^Griindlichkeit;^ Սենեկան խոստովանում է յուրաքանչյուր մարդկային անձին սըրբությունը. homo res sacra.. <<Ամեն մարդ ազնիվ է, որովհետև առաջանում է աստուծուց• եթե քու ազգաբանության մեջ կա մի մութ աստիճան, անցի՜ր նորա վրայից, կանգնիր բա՜րձր։ Վերացիր դեպի ագնվության աղբյուրը, դեպի այն, որից մենք ամենքս առաջացել ենք—մենքամենքս աստուծո որդիք ենք>>։ Այս խոսքերի մեջ հնչում է քրիստոնեության նախազգացությունը։ Հռովմեական ցիրկի արյունոտ տեսարանները զարթեցնում են նորա մեջ նույն զգացմունքը, որ հեռացնում էր այդ տեսարաններից առաջին քրիստոնյաներին։ Նա դառնում է դեպի թամաշավորքը դառն խոսքերով. aԱռանց բարկության, առանց եըկյու ղի, զբոսանքի համար, դուք մահի տալիս եք մարդը և հրճվում եք նո- 130