(обьем) այդպիսի մեծության և դորա հետ միասին ոչ մի տեղ, այդ չափով և այդպիսի ուժով չեն երևել նորա օրհնած հետևանքը, ինչպես անգլիական պառլամենտականության մեջ>>։ Ի վերջո՞, խոստովանեցավ գոնե Հայմը, թեև մի փոքր առաջ համաձայնում էր, թե անգլիական սահմանադրությունը անհոգ հավաքույթ է ստորասական սահմանադրությանց։
Հեգելի կարծիքով, այդ պառլամենտականությունը շտեմարան է պոլիտիկական ապականության և անխելքության։ «Ձևավոր ազատության աղաղակը և փայլը, — ասում է սքանչելի փիլիսոփան,—թույլ չէ տալիս ոչ ստույգ ազատությանը ասել և ոչ իսկ հիշել նորան։ Ազատության դիմակի տակ գոյացել է շահասեր և ագահ օլիգարխիա, որ գործակից էր եղել (օգնել էր,содействовавшая) ամենևին գարշելի հանրապետականության! (15 օգոստ.)Ստորասական արտոնությունքը ժամանակի թանձրությամբ արմատացած եսականությունը և ամենից ավելի ազգի բազմության անհասկացողությունը, նույնպես և խաժամուժ ամբոխի ախտերը, ահա այն տարերքը, որոնցից բաղկացել է անգլիական սահմանադրությանց կյանքը։
«Անգլիական պառլամենտի մասին Հեգելի դատողությանց մեջ, լիքը չափով կարելի է նկատել նույն սահմանափակությունը, նորա նախապաշարմունքներով, և նույն հոգեկան ախտավոր ամբոխմունքը, որ հատուկ բնավորություն է տալիս պոլիտիկական կուսակցությանց դատողությանցը, երբ նոքա խոսում էին իրենց հակառակ կուսակցությանը մասին։ Պրուսական դիվանապետականությունը միավորված գերմանական գաղափարականության (idealism) հետ,կուսակցություն է կազմում անգլիական տերութենական կարգագրությանց և Բեկոնի հայրենակցաց գործական-էմպիրիկական խորհրդի ընդդեմ։Ինչպես Կուրմարկյան կիսասպան (юнкер) դատողությունք է անում ամեն ոչինչ բանի վրա, նույնպես է Հեգելի գատողությունքը անգլիական ազատության հիմնական սկզբանց մասին։ Հերիք չհամարելով ընտրողության և կաշառելու պատճառով առաջացած ամբոխմունքի և անկարգության ամենասաստիկ կտրուկ գծերով նկարագրությունը, նա մինչև անգամ խոսակցությունքը ( առաջա րկությունքը և դիմադրությունքը) և պառլամենտական ճառերը համարում է որպես չնչին փոխանակիչը (замен) -իմաստության, որ նստած էր կանաչ մահուդի առջև և որ երևեցնում էր իր ենթակայությունը հրովարտակների (акт) ահագին բազմության պատրաստությամբ, ինչպես մի հրովարտակների գործարան։ Այդ ժողովքների մեջ ժամանակի մեծ մասը անցնում է, անդամների իրենց