Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պաշտպան այդ սկզբունքներին։ Սորանից պարզ է, թե անդրանկական համակարգությունը լոկ ազնվական և ստորին դասակարգերի վրա է ներգործում։ Աոաջինը չի կարնալ իր անշարժ սեփականությունը բաժին- բաժին անել, այլ պարտական է թողուլ անդրանիկ ժառանգին, իսկ երկ֊ րորդը երբեք չի տեսնիլ հողի երես, որովհետև հողը չմասնատվելով նաև ժառանգությամբ, միշտ մնում է ազնվական տների ուղղակի հա ջորդության մեջ։ Եվ այս է այն սոսկալի աղքատության աղբյուրը, որ միմիայն Անգլիո մեջ կարող է ստանալ այնպիսի ահարկու կերպարանք։

Հարկավոր է ուրեմն ավելի քաջ բացատրել մեր այն խոսքը, թե <<Անդրանկական համակարգությունը անգլիական ազգի հոգուց է բխում>>, որովհետև անհնար է թույլ տալ անգամ, թե ստորին դասակարգը կարող էր երբևիցե գոհ լինել այդ համակարգությունից։

Ազգ ասելով հասկացանք և հասկանում ենք անգլիական հասարակության այն բաժինը, որ ուղղակի կամ անուղղակի մասնակից է կառավարության և որի պոլիտիկական իրավունքը խոստովանում է անգլիական կոնստիտուցիոնը, որովհետև այդ կոնստիտուցիոնը հասարակապետական և ոչ հանրապետական լինելով, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, համորեն ազգի անձն յուր անդամներին չէ տալիս պոլիտիկական իրավունք։ Եվ կառավարության մեքենան շարժվում է միմիայն առաջին և միջին դասակարգերի ուժով։ Այդ երկու դասակարգի շահին էլ ընդդեմ է Անգլիո մեջ ամեն փոփոխություն, որ կարող էր շատթե քիչ սասանեցնել կամ ավելի փոքր, կանգնեցնել բաների ամենօրվա ընթացքը։ Եվ այդ երկու դասակարգը բուռն և դրական իշխանություն ունի իր ձեռքին, ոչ օրենքը, ոչ դրված կոնստիտուցիոնը և ոչ իսկ թագի արտոնությունքը ազդեցություն ունին նորա վրա․ նա փոխում է օրենքը, սրբագրում է սահմանադրությունը, փոխում է և գահակալության հաջորդությունը, ինչպես Հենրիկոս VIII-ի և Վիլհելմ III Օրանժյանի ժամանակ, փոխում է կրոնը, ի վերջո ինքը պառլամենտը և <<իշխող և իշխեցյալ>>, ինքը դնում է օրենք և ինքը դարձյալ հնազանդվում է նորան, վերստին փոխում է օրենքը և այդ նոր օրենսդրությունը նույն զորություն ունի, ինչ որ ուներ առաջվանը. մեկ խոսքով, կենդանի սահմանադրություն կենդանի օրենք անսահման և Լրացյաէ իշխանությամբ։

Հեգելը տեսնելով այս բոլորը, սարսափում է և նորա նեղսիրտ դիվանապևտական ստամոքսը չէ կարող մարսել, ուստի և չէ հերիքանում միայն մի քանի թերությունը շոշափելով անգլիական կառավարության սահմանադրության վրա․ նա չէ գոհանում նորանց պախարակելով, այլ