Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որպես թե ավելի ծանրացնելու համար իր պատասխանատվությունը, նորանց պախարակելու չափով դրվատներ և տաղեր է երգում գերմանական և պրուսական տերությանց, և այս՝ 1830— 31֊ին։ Թուրքի ասածի պես. մասգարալըք փարա իլեն փուլ իլեն դեիլ տըր։

Տես, թե ինչ է պատմում Հայմը Հեգելի բերնով, լսի՜ր, որ անկաճդ չար չլսե։

<<Այստեղ — ասում է Հեգելը, այսինքն Պրուսիո մեջ—կատարված է այն աշխատությունը, ինչ որ դեռ Անգլիան պիտի կատարե. պրուսական թագավորների խորին խելքը և ճշմարտության սերը, նույնպես և գիտական լուսավորության բազմադարյան աշխատությունը, արդեն իրագործել են այն, ինչ որ չկարողացան անգլիական ազգին տալ նորա երևեցուցիչքը։ Նախանձը թագավորական իշխանության կարողության վրա է անգլիացիների իսպառ անխորտակելի նախ ապաշարմունքը։ Մինչև անգամ մտադրյալ վերանորոգությունը, ինչպես առաջուց կարելի է գուշակել, կառաջնորդե միմիայն դեպի կորստարբեր հետևանքներ։ Այս պատճառով, եթե նաև հաջողություն գտնե խնդիրը (bill), որի մասին է այժմ վեճը, և ճանապարհ բանա դեպի պառլամենտը տիրապետող համակարգության հակադիր մարdոց—պատերազմը կարող էր լինել միայն ավելի վտանգավոր պատճառ, արտոնությանց շահի և ավելի հիմնավոր ազատության պահանջողությանց մեջ չէր լինիլ ոչինչ միջին ծայրագույն իշխանություն, որ կարողանար բռնել նորանց և հաշտեցնել։ Միմիայն կառավարությունական իշխանությամբ կարող են հաջողակի իրագործվել իրավանց և ազատության խելացի և հիմնավոր սկզբունքը։ Անգլիո մեջ, իշխանությունը արտոնունակ դասակարգի ձեռքին է։ Այս պատճառով, ավելի կանոնավոր և հիմնավոր ըսկզբունքների երևեցուցիչքը, պիտի երևեցնեն իրենց մեջ, կառավարության և ներկա բաների կարգի ընդդեմ՝ միմիայն դիմադրություն։ Իսկ այդ սկզբունքները չեն կարող ցույց տալ իրենց խորհուրդը և նշանակությունը իրենց բոլոր թանձրացյալ (կոնկրետնի), գործական ճշմարտության և գործադրության մեջ, ինչպես Գերմանիայում, այլ միայն ցույց են տալիս նորան ֆրանսիական վերացականության, անուրջի, վտանգավոր կերպարանքով։ Վերանորոգությանց իրացուցումը հակասում է անգլիական տերությունական սկզբունքին. այս պատճառով, հազիվ թե կարողանան նոքա իրագործվել առանց տերության և հասարակության շաղկապը սաստկապես սասանեցնելու>>։

«Ավելորդ ենք համարում, — ասում է Հայմը, — մերժել ինքնաբավական