Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տրամաբանությունն էլ մնար անարատ ու այսօր իր տաճկական լեզվի տրամաբանությամբ չվշտացներ մեր պարոնների կույս անկաջը, բայց որ Հայոց անկախության շինվածքը կործանվել, ու կտորներն էլ Նեվայից բոնած մինչև Ցավա հասել, եթե ազգը հազար տարիներով ծանր ստրրկության մեջ շատ անգամ ստիպվել է կամ թաքուն խոսել, որ իր չարչարողը չտեսնե նորա խոսածը և գլխին չզարկե, կամ պարապ միջոց գտած ժամանակը այնպես արագ խոսել, որ չարչարողը վրա չըհասնի և այս պատճառվ բառերի ձայնավորքը թողնել, կամ ձայնը չլսվելու համար ակռաները և պռոշները սղմած երկար ձայնավորները դեպի կարճ փոխել, մեկ խոսքով եթե ազգը ստիպվել է հայախոսությունը որպես մի մաքսանենգություն հազար արգոսների աչքից ծածկելով, որպես մի սրբազան ավանդ, սիրտը բերանը եկած այսօր այս կերպարանքով բերել թողել ներկա սերունդին, այդտեղ հայկական տըրամաբանությունը կարելի՞ է պահանջել։ Ո՞ր խիղճն է, որ պիտի ներե, ո՞ր ձեռքն է, որ պիտի բարձրանա մի գավազան էլ այստեղ նորա գլխին հասցնելու, թե «ձայնդ կտրիր, տաճիկ տրամաբանությամբ ես խոսում, թե խոսում ես, խոսիր ինչպես խոսել են քու նախնիքը, բուն հայկական տրամաբանությամբ»։ Chapeaux beaux dégoutent puriste.

Գ

Ալեքսանդրյան դպրոցի ծաղկյալ ժամանակը թանի վարդապետությունը ոչ զուր տեղը մինչև այն աստիճան էր հասուցած, որ մինչև անգամ և քրիստոնեության մեջ անկյունաքար դարձավ. «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած, և Աստուած էր Բանն. նա էր ի սկզբանէ առ Աստուած, ամենայն ինչ նովաւ եղև և առանց նորա եղև և ոչի՛նչ որ ինչ եղևն. նովաւ կեանք էր»։

«Ախ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի՝ մարդ ընչի՞ նման կըլի», աղաղակում է նահատակ Աբովյանը։

Եվ արդարև թանը աստված է, արդարև ամեն բան ն որան ով է եղել, նորանով է լինում և պիտի լինի։ Լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները։ Բնության ահարկու ուժերից հետո, որպիսի են էլեկտրականություն, ջերմություն և այլն, լեզուն առաջին զորությունն է, որ հայտնվում է բնության մեջ՝ բովանդակված բարոյական աշխարհում։ Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը։ Չկա աշխարհիս երեսին ազգ, որ բարբարոս լինելով լեզուն լիներ վսեմացած, չկա նույնպես ազգ, որ քաղաքագործվելով բարբարոս լեզու ունենար։

11-715