Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կորիլիի համար կա բարոյական խնդիր, ապա ուրեմն կա և մունջի համար. բարոյական խնդիրր կարող է լինել միմիայն լուսի մեջ, <<և խաար նմա ոչ եղև հասուս>>։ Կարծեմ ավելորդ էր ասել, որ այս լույսը լեզուն էր: Բնական աշխարհի լույսը ևս մի միջնորդ է, որ բնության մեջ, նորա ձեռքով կատարվին այս և այն պաշտոնակատարությունքը, իսկ բարոյական աշխարհում լեզուն է այդ միջնորդը, որի սպասավորությամբ կատարվում են իմացականության պաշտոնակատարությունքը։ Թեև մենք ընդհանրապես կուսակից ենք փորձական և վերածական փիլիսոփայության, որպես ավելի դրական տեսության, բայց այս խնդրի մեջ բնավ սխալ չէ և եզրակացականը և մենք առանց հողդհողդվելու կարող ենք մի անհատի մի մունջ մարդու տեղ առնուլ մի ամբողջ ազգ նույնպես զուրկ լուսից, նույնպես անծանոթ քաղաքագործության արդյունքներին, նույնպես անլեղու վերաբերությամբ նաև այնպիսի ըմբռնողությանց, որ առաջին աստիճանքն էին լուսավորության, թո՛ղ վսեմ խնդիրները, և ահա ճշմարիտ էր այն սարսափելի վճիռը և նորա վրա, որպես մի մունջ անհատի վրա։

Նոքա, որ արդեն գուշակեցին, թե ինչ էր մեր ասելիքը, տեսնում ենք, որ քիթերը կախում են և երեսները թթվեցնում, բայց մի շտապեք քարկոծել մի մարդ, որ խոսում է այն ազգի մասին, որին ինքը ևս անդամ է, ինչպես նորա ընթերցողքը. մի՜ դատապարտեք նորան, եթե նա այն ծանր վճիռը դնում է իր ազգի վրա, անկողմնապահ ճշմարտության անունով, պակա՞ս էր նորա սերը դեպի իր ազգը, քան թե ձեր սերը, դժվար թե կարողանաք ապացուցանել։ Բուն այն ճշմարիտ սերը, որ չէ հնանում, որ չէ վախենում, բուն այն անխորտակելի շղթան, որով բնականապես կապված է նա իր ազգի հետ, ստիպում է նորան խոստովանել այս արտասվելի ճշմարտությունը։ Կարելի էր քարկոծել նորան այն ժամանակ, եթե նա սևը, սև և սպիտակը սպիտակ խոստովանելով, հանցանք համարեր սևին իր սևությունը, որպես նաև սպիտակին իր սպիտակությունը։ Բայց որովհետև նա գիտե, թե ի՞նչ բնական օրենքների ազդեցությամբ երևում են այդ գույները, և որովհետև, այս գիտակցությունը չէ կարող թույլ տալ, որ նա դատապարտե այդ գույները, ուստի քանի որ նա ներկա եղած ճշմարտությունն է խոստովանում, իրավունք չունիք և չեք կարող նորան քարկոծել առանց ստության և խավարի պաշտոնյա դառնալու։ Սխալ է նորա տեսությունը՝ ապացուցեք. բայց և ո՛չ այդ դիպվածում իրավունք ունիք դատապարտել նորան, եթե նա այդպես էր ճանաչում իր հոգու կարողությունքը լիամասն կերպով լարելով։ Արդեն ըստինքյան արժանի է հարգության ամեն մարդ, որ առանց