վարագուրելու և կեղծավորվելու պարզապես և որոշակի հրապարակ է հանում իր իմացական կարողության արդյունքը։ Եվ ամեն այդպիսի մարդ թեև լիներ սխալված, այնուամենայնիվ այնքան մեղավոր է,որքան գույնը իր սև լինելում։ Ոչ միայն մեր ազգի մեջ, այլ նաև շատ լուսավոր ազգերի մեջ, սրտի անխարդախ և անկեղծ խոստովանությունը չէ գտել տակավին այն գնահատությունը, որ արժանի էր նորան միայն նորա անկեղծ և անխարդախ լինելու համար, թո՛ղ նորա ուրիշ արժավորությունքը։ Ո՞րքան սաստիկ է խավարի բռնակալությունը,ո՞րքան հեռու է տակավին մարդը, այն աստիճանից, ուր միայն արժանի էր այս վսեմ անունին լիամասն կերպով. խնդիր, որ զայրացնում է զգայուն սրտի վերքերը։
Ազգը բաղկանում է ընտանիքներից, ընտանիքը անհատներից։Ազգը ուրիշ բան չէ եթե ոչ ժողով անհատների, որոնց մեջ կային հասարակաց բաներ, հասարակաց ըմբռնողությունք, հասարակաց ձև ու ոճ այդ ըմբռնողությանց համար, թող հատկությունքը, որ շատ անգամ սխալ, քան թե ուղիղ, որպես հասարակաց վերագրվում են այս կամ այն ազգին։ Ուրեմն ազգը է մի մեծ ընտանիք, ուրեմն ազգը է մի մեծ և հսկա անձնավորություն։ Այո՛, ազգությունը է մի վերացական անձնավորություն և երբ չկար այդ անձնավորությունը և ազգությունը չքացած էր։ Այնուհետև ամեն բան ընկնում է բնության վերլուծիչ ազդեցության տակ, քայքայվում է կազմվածքը, ցնդում են նորան կազմող տարերքը։ Հարկ չկա ասել, որ առաջին մահացուցիչ հարվածի հետ դադրում է և բարոյական խնդիրը։Սա չէ նմանում այն նյութական տարերքներին, որոնք կապված լինելով բնության օրենքներով, պիտի աստիճան-աստիճան թողուն իրենց կերպարանքը, ո՛չ, բարոյական խնդիրը չքանում է ական թոթափել։
Ժամանակի հարվածը վաղուց արդեն հասուցել է մեր ազգին այս բարոյական մահը. այսօր մենք վերլուծվում ենք, քակվում ենք միայն նյութապես ազգային անձնավորության վերաբերությամբ։ Ո՞ր դիակը դաշտում վեր ընկնի, որ կենդանիք նորան չրջապատեն, երբ կարող է նա ազատ մնալ ջերմության, խոնավության, լույսի և օդի, մեկ խոսքով նորան շրջապատող արտաքին աշխարհի ազդեցությունից, քանի որ կորուցել էր այդ ուժերին դեմ դնող անձնապահական զորությունը, կյանքը, որ անդադար շարժելով առուտուրի մեջ էր այդ ներգործողների հետ։
Ի՛նչ մնաց մեզ անհատներիս հասարակաց ազգության անունով։Կրո՞ն. քանիսը հաշվեմ. լուսավորչական, հռովմեական, բողոքական,