Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ սակավ, այդ այլ խնդիր է և կախվում է խմորոցի որակությունից,հասարակաց լեզվի վրա...

Դ

Գիտնալ Հարկավոր է, նախ որ այս բառերից մեկ քանիսը ժողովրդական լեզվի մեջ դործ են դրվում բոլորովին այլ նշանակությամբ,քան թե նշանակում էին հին լեզվի մեջ և որոնց յուրաքանչյուր մանրամասն բացատրություն տալը ժողովրդական լեզվի բառարանին կմնա։Երկրորդ, քանի մը բառեր էլ կան այստեղ, որ սեփական լինելով Երևանի գավառին, անծանոթ են բոլոր ազգին, և որ չնայելով նորա վերա,իբրև ժողովրրդական լեզվի հարստություն, մենք ուրախությամբ դրինք այս ցանկի մեջ, որովհետև այն գաղափարները հասկցնելու համար ուրիշ բառ չունենք։ Սոցա երրորդ ինչ տեղ որ հին լեզվի բառը իր հին նշանակությամբ անփոխանակելի էր ժողովրդական լեզվի մեջ, և որոնք մանավանդ վերաբերվելով կենդանաբանության և բուսաբանաթյան՝ անշուշտ հարկավոր էին, նույնպես պահեցինք այս ցուցակի մեջ, չնայելով, որ ժողովրդական լեզվով փոխանակված հին բառերը առհասարակ աշխատեցանք հեռի պահել մեր ցուցակից, ինչպես երևում է բնագրից, այդ բառի համառոտ ցուցակից, թեև տակավին գտնվին քանի մը հին բառեր էլ և այն նոր հեղինակներից գործածված լինելու պատճառով իր ժամանակին կթողունք սրբել, մանավանդ, եթե ազգային կենդանի գանձարանի մեջ կան նոցա գաղափարը տվող ժողովրդական բառեր, որ մեզ կամ այլ հեղինակների դեռ անծանոթ են։ Չորրորդ, միավանկ, բայց անհոգնակի, թեև ժողովրդական լեզվին պատկանած բառերը կամ մակբայները բնականաբար չդրվեցան այս ցուցակի մեջ։ Հինգերորդ, քանի մը օտար բառեր ակամա. թերևս մտան մեր ցուցակի մեջ, նոցա հայերենը ոչ ժողովրդական լեզվի և ոչ հնի մեջ լինելու պատճառով, օրինակ' սայ բառը, որ խորի հակառակն է, ճիշտ սայի գաղափարը դժվար է հասկցնել խոր չէ, կամ ոչ խոր ասելով։ Պեխ բառը, որ օտարից է շինել ազգը և սեփականել, անհնար է առնուլ նորա բերնից և տեղը ընչացք դնել, այսպես էլ նալ բառը դժար է պայտով փոխանակել։ Հարկ չկա ասել, որ կամեցողք կարող են դարձյալ գործ դնել հին բառերը, եթե ժողովրդի մեջ հասկցող գտնեն։

Ե

...ուր այդ տեսակ միավանկերի վերջին տառը մերժելով, բառի գաղափարը փոխվելու կամ բառը իսպառ անհասկանալի մնալու վտանգը