Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խավար ուղղության տիրապետությունը։ Ի՜նչ է դորա խորհուրդը. ի՛նչ հույս ունին ղորանից։

Խորհուրդ չկա․ հույսն էլ թեթևության արդյունք է։ Թող այդպիսի պարոնները լավ սորվին ընդհանուր պատմությունը և նորա հետ կապակից մեր ազգի պատմությունը, Մխիթարյանց տպած գրքերովը ո՞չ, այլ բուն աղբյուրներից և վերլուծական ոճով։ Թող քրքրեն ընդհանուր դպրության, նոր և լուսավոր ազգերի քաղաքակրթության պատմությունը, այդ քաղաքակրթության օրենքները և նոցա կերպարանագործության հարակից երած հանգամանքները, այն ժամանակ իրենք էլ կտեսնեն միջնադարյան ուղղության ամլությունը և տարապայման չքավորությունը։ Բայց այս ուսումնասիրությունը կարող է միայն նոր կամ ապագա սերունդին աջողիլ․ ինչ որ վերաբերում է մեր իմաստուններին, նոքա ինչպես ներկայի լուսին, այնպես և ապագայի հետ մասն ու բաժին չունին, և նոցա հետ չէ մեր խոսքը։ Մենք և ոչ իսկ ուզում ենք վրդովել նոցա քունը, «ննջեցէք և հանգերուք», ասում ենք նոցա։

Միջնադարյան անշահ ուղղությունը իր ամլությամբ մաշում է կենդանի ազգի ուժը առանց ամենևին արդյունք տալու։ Նա նմանում է այն քարե ձվին, որ իբրև բունկալ մնում է հավի ձու ածած տեղում, բոլորովին պիտակաբար. և եթե թուխս եկած խեղճ հավը, իր անխոհեմ տիրոջ որկրամոլությամբ, զրկված լինելով իր ածած բոլոր ձվերից, և բնական ազդեցությամբ նստի իր ձու ածած տեղում (այն քարե ձուն էլ չլինի կնստի) խելքդ ի՛նչ է կտրում, այն քարից ձագ դուրս կգա՞։ Չէ՞ որ զուր տեղը կվատնե ողորմելին իր ջերմությունը և շատ անգամ գործը կվերջանա հավի մահովը։ Հարկ չկա, կարծում ենք, ասել, որ այս բոլոր խոսք ու զրույցքը ոչ թև լոկ մեր հեղինակին չեն վերաբերվում, այլ մանավանդ ավելի փոքր բաժինը կարող է հասնիլ նորան, քանի որ նա ուրիշների պես իմաստակական դոնկիխոտությանը չէ նվիրել իր անձը (և ուրա՞խ ենք, և փա՞ռք աստուծու) քանի որ կան մարդիկ, մեր արդարացի մեղադրության լիամասն կերպով արժանավոր, որոնց, այո՛, մենք մինչև այսօր պարտական ենք մնացել։

Երաշտության ընդդեմ Նուրինի ավանդությունը, թեև իսպառ չգիտենք, թե ինչ բան է այդ և ի՛նչ արարողության մնացորդ, Բայց և այնպես, կարծում ենք, թե հին բան լինի։ Սաստիկ գրգռում է այդ բանը մեր հարցասիրությունը, մանավանդ երբ տեսնում ենք, որ շատ խոր արմատացած է նա ազգի հասկացողության մեջ և մեծ վարկ ունի ազգը նորա մասին։ «էս մեր կոտորված երեխեքն էլ» — երաշտությունից գանգատվելով ասում են աշտարակցիք իրենց մեջ (եր․66)—«Նուրին