Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Նուրին Նուրինն էկել ա
Աջբա նուրին[1] էկել ա
Շիլա շապիկ հագել ա
Կարմիր գոտիկ կապել ա

Եղ բերեք պորտը քսենք,
ջուր բերեք գլխին ածենք
Մեր Նուրինի փայը տվեք,
Ուտենք խմենք քեֆ անենք»:

«Կնանիքը,— շարունակում է հեղինակը,— մի աման ջուր բերում են լցնում էդ Նուրինի գլխին, ու երեխեքանցը բրինձ, կամ եղ, կամ ձու տալի, որ տանեն քեֆ անեն»։ Վերևը ասացինք, որ այս բանը հին է երևում մեզ. անշուշտ, այս լոկ ենթադրություն է, բայց մանավանդ ենթադրում ենք այն պատճառով, որ այդ ոտանավորի հետքը կա նոր Նախիջևանում. գո՜նե շատ տարի առաջ, ես լսել եմ պառավներից։ Որքան միտքս գալիս է, այնտեղ մի փոքր այլայլած է այդ ոտանավորը և ասվում է բոլորովին պիտակաբար, առանց որևէ արարողության կամ խորհրդի։ Չորս տող միայն հիշում եմ, ահավասիկ.

«Նորին Նորին Նազարեթ[2]
Նորինը բաղչան էկիլ է
Շալե շապիկ հագիլ է
Կարմիր գոտի կապիլ է»...


Թե ի՛նչ ասել է Լազարե, մենք նույնպես չգիտենք, ինչպես Նուրինը։ Սորանից ենթադրում ենք, թե տղոց շինած Նուրինը մի մարդաձև պաճուճապպտանք է կամ այդպես մի բան, երբ ասում է հեղինակը «կռնիցը բռնեցին»։

  1. Աջբա հուրի խոսքը բնավ չենք հասկանում թև ինչ է ուզում ասել։
  2. Արդյոք հարակցություն կա՞ այս Նաղարեթ և մեր չհասկացած Լազարեի մեջ, թե՞ լոկ նմանություն է: