Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Այլ թե սորանից հետո էլ ի՜նչ է արել, այդ միտքս չէ, միայն լավ գիտեմ, որ մի քանի տող էլ կար։ Նախիջևանի մեջ բնավ ավանդություն չկա այս Նուրինի մասին. լավ գիտեմ, որ տղայությանս ժամանակ, շատ եմ ղզվեցուցել պառավներին, որ պատմեն ինձ, թե ո՜վ է այս Նորինը կամ Նազարեթը, բայց ոչինչ չեմ լսել նոցանից, որովհետև իրենք էլ չը- գիտեին։ Դեռ զարմ անալի է, որ այսքան էլ մնացել է, մանավանդ, եթե հիշենք, որ նախիջևանցին անեցի է և տասն և չորրորդ դարում Հայաստա¬ նի ց դուրս եկած. հայտնի է, թե շատ ավանդությունք կամ ոտանավորք և այլ այսպիսիք, որ վերաբերություն չունեին կրոնի հետ, պիտի կոր- չեին։ Թեև խեղճ բաներ, բայց և այնպես կարելի է տակավին հավաքել բավական վիճակախաղեր և միքանի ոտանավորք ա и տված ածն ի և ուրիշ սրբերի վրա։ Գեղացիք, որ առաջ սՀվելի ավանդապահ էին քան թե ա ւժըմ, ունին զանազան երգեր, մանավանդ հարսանիքի վերաբերյալ, որ հայտնի են անունովս «պար})։Արդյոք, Աշտարակը, որ պահել է մինչև այժմ Նուրինի արարողությունը, պահե՞լ է նույնպես մի ավանդություն կամ հասկացողություն նույն իսկ Նուրինի անձնավորության կամ այդ օտարոտի արարողության մասին և թե պահե լ է, ի՞նչ ավանդություն է այդ. աշտարակցոց կարծիքով ո՜վ է կամ ի'նչ է այդ Նուրինը. ցավում ենք, որ հեղինակը ոչինչ չէ ասում մեզ։ Անշուշտ, եթե ավանդությունը կորել է, հեղինակը պատասխանատու չէ, բայց այդպիսի դիպվածում էլ բնավ ավելորդ չէր գո՜նե մի բացասական ծանոթո ւթյուն։ Մենք հո ւյս ունինք, որ արգո Պռոշյանցը ուրիշ անգամ ավելի շատ հանդես հանե այդպիսի տեղեկությունք և ավելի կատարելությամբ առաջ տանի սկսածը։ Մենք քաջ դիտենք, որ Սոս ն. Վարդիթերը չէ հատցրել նորա պաշարը, մ տնավանդ, որ դեռ շատ բան մնում է, որին բնավ չէ դիպել հեղինակի գրիչը՛Ապարան բառի ստուգաբանությունը, այսինքն պ Պռոշյանցի կարծելը (եր. 7) թե գուցե անպարտն բառի կրճատվածը լինի, կապելով նորան այն սքանչելի կանթեղի հետ, մենք իսպառ մերժում ենք. նախ, որ անպարան խոսքը, այսինքն պարան միացած բացասական ան մասնիկի հետ, մենք հին հԼ ղինա կութ յան ց մեջ ոչ մի տեղ չենք տեսնում գործածած և այդ բոլորովին նոր բարդություն է. հայտնի է թե Ապարանը ան պարանից դուրս գալու համար հարկավոր էր, որ այս վերջինը եղած լիներ դպրության մեջ, մինչդեռ Ապարան խոսքը (հատուկ առքով) երևում է գործածված։ Երկրորդ, Ապարանը, որպես այժմ նույնպես և առաջ՝ ապահովության տեղ եղած լինելով, շատ հավանական է> թե ապարան' հասարակ անունից լինի հատկացածt Այլ թե ինչի կա 196