նայելով անցքի բնավորության։ Ավանդությունքը, ղրկվելով այսպես ժամանակագրական ճշտությունից, շատ անդամ այնքան շատ հավաքվում են մի մարդու վրա, որ այդ մարդը շատ դարերից հետո դառնում է մի պահարան, մի շտեմարան սքանչելի անցքերի և գործերի, իսկ մյուս բոլոր մարդիկը, այն մեկ նշանավոր մարդու օգտի համար, զրկվում են իրենց ստուդապես ունեցածից։ «Զի ամենայնի որ ունիցի տաքի և յավելցի, և որ ոչն ունիցի, և զոր ունիցին բարձցի ի նմանէ», ճիշտ այսպիսի դիպվածներում է կատարվում։
Հայոց ազդը, Արագածի վրա կրակ կամ լույս եթե չտեսներ, անհնար է, թե նա չեղած տեղից կանթեղ հնարեր և Լուսավորչին ուղարկեր այնտեղ Նարեկ քաղելու։ Մենք այդ լույսը կամ կրակը Արադածի վրա ընդունում ենք որպես իրողություն։ Բայց սակայն, դժար է այժմ դատել, թե այդ լույսը կամ կրակը էուսավորչից առա՞ջ էր տեսել ազդը, թե՞ հետո։ Էուսավորչի անունը այդ ավանդության հետ խառը տեսնելով չէ կարելի պնդել, թե ստուդապես չորրորդ դարումն է երևել այդ կրակը։ Այո, կարո՛ղ էր և այն ժամանակ երևիլ. մեր խոսքը այդ չէ, այլ այն, թե լոկ անունը չէ կարող ընդունվիլ որպես ապացուցություն ժամանակի, ավանդությանց մեջ։
Այդ լույսը կամ կրակը ընդունելով որպես իրողություն, բնականաբար խնդիր է առաջ գալիս, թե ի՞նչ լույս կամ ի՞նչ կրակ եղած պիտի լինի։ Հարկ չկա ասել, որ բնական երևույթը առասպելով մեկնաբանել մեր գործը չէ․ դորա փոխանակ առասպելյալ բնական երևույթքը իր մոգական քաղերից ազատել և բնության լուսով հասկանալ և հասկացնել «ի մեծ շինութիւն ազգին», մենք սիրում ենք որպես ճշմարտություն։
Մարդը, ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես ենթակա է բընության ազդեցության, բնության սրտի զարկը ցոլանում է անմիջապես մարդու սրտում։ Մարդը իր գաղափարքը առնում է բնությունից։ Ինչ չափով ճանաչել և ուսել է նա բնությունը, համեմատ այդ չափին կլինի նորա գաղափարների և հասկացողությանը ազնվությունը։ Ահա մի օրենք, որ բնավ բացառություն չունի։ Սարդի ոստայնից բարակ մետաֆիզիկական համակարգությանց բովանդակ գաղափարքը կան բնության մեջ․ իսկ ինչ որ չկա, այն ամենևին սո՛ւտ է։ Բնությունը մի գիրք է, որ պիտո է կարդալ և ուղիղ հասկանալ, սխալ ըմբռնողությունքը մեծ վընասներ են տալիս։ Բնական երևույթքը իրենց վսեմափառ կերպարանքով շատ անգամ սարսափեցնում են մ արդուն, սա միանգամայն ոչընչանում է, երբ աչքի առջև տեսնում․ է մի այնպիսի ուժ, մի այնպիսի զորություն, այնպիսի տեսրան, որի առջև տկարանում է ոչ լոկ մի