Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և Հյուսիսափայլը, համարձակվում ենք այսօր ասել, ազատամտության կողմից վերջին օրագիրը չլինելով, ոչ երբեք ներած է ինքյան և ոչ բնավ պիտի ներե ուղղել յուր հայացքը մի այնպիսի կետի վերա, ուր մի ուրիշի ազատությունը բռնաբարել կամ գեթ սահմանավորել կենթադրվեր:

Հյուսիսափայլի խնդրած ռեֆորմը վերաբերվում էր եկեղեցական կառավարչության, ռեֆորմ, որով պիտի սանձահարվեին ոչ միայն Պոգոսը և Նիկողոսը, որոնց մասին Հյուսիսափայլը բողոքած է ժամանակ առ ժամանակ, այլև շատերը... Այլև Երուսաղեմի միաբանությունը[1]։

Պարոն Չամուռճյանի կարկատած աստվածաբանությամբ եկեղեցականների գործերը պահվում են Կրոնական ժողովին, այսինքն, նույնիսկ եկեղեցականներին, և ազգը իրավունք չունի այդ բաների մեջ խառնվելու, որովհետև եկեղեցին կազմողը է ազգը, որովհետև եկեղեցին ազգինն է. հրաշալի լոգիկա։

Ո՛չ երբեք, ո՛չ բնավ։

Մինչև իսպառ բողոքելով, մինչև այժմ եղած հոգևորական չարաչար կառավարութենից և Հյուսիսափայլի խնդրած ռեֆորմը հետ չառնելով կրկնում ենք այսօր նույն պահ պահանջողությունքը։

Այո՛, ռեֆորմ խնդրում ենք այն սկզբունքների մեջ, որոնցից կախված են հոգևոր մարդերի որևէ պաշտոն ստանալը։

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցու տնտեսական կառավարության մեջ, որպեսզի այսուհետև գեթ եկեղեցական գանձերը չհափշտակվին, չգողացվին և եկեղեցական ոսկի և արծաթի սպասքը հրեա ոսկերիչների քուրաների մեջ չհալվին...

Ռեֆորմ պահանջում ենք հոգևոր իշխանների և առհասարակ եկեղեցականների դեպի ազգը ունեցած հարաբերության մեջ։ Պարտակա՛ն են նոքա ուղղել յուրյանց ընթացքը, մինչև այժմ, վարձկան պորտաբույծ և ոչ հովիվ հոտաբույծ, մինչև այժմ նոցա համար բողոքել է մարգարեն. «Ո՛հ հովիւք, որք գանձիս արածէք և ոչ զխաշինս>>։

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցականների կրթության և դաստիարակության

  1. Լսում ենք, թե Երուսաղեմի միաբանությունը մի տետրակ է հրատարակել Մեղուի (Պոլսի) և Մյունատիի ընդդեմ։ Գուցե այսուհետև դժվար լինի այդ օրագրերի արգո հրատարակողներին, յուրյանց օրագրի մեջ, պաշտպանել յուրյանց սրտի վկայությունը, խիթալով Կրոնական ժողովի հարձակմունքից։ Այդպիսի վատաբախտ դիպվածում Հյուսիսափայլի էջերը բաց են նոցա համար, ո՛ւր մնաց, որ Լոնդոնում ևս դրված է արդեն հայկական ազատ տպագրության համար մի մամուլ։ Լսում ենք, թե Փարիզ լրագիրը մանրամասն տեղեկություն պիտի տա այդ տպարանի մասին, որ մի նոր առհավատչյա է ազգի հառաջադիմության, թերևս անգլիացոց ձեռքով։