Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ Քահանա ունինք, որ կարդալ չգիտե. քահանա ունինք, որ հայերեն չէ կարող խոսել։

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցականների ձեռնադրության պայմանների մեջ, մինչև այժմ «Առ մեզ անպէտ առ ամենայն կացութիւն մարդ, պիտանացու դատի առ հոգևորականութիւն»[1], մինչև այժմ սիմոնականությունը վերջին տեղը չունի...

Ռեֆորմ պահանջում ենք առհասարակ եկեղեցական կառավարության մեջ, որ խառն ի խուռն և անկարգությամբ հառաջանալով, մեծ մասով պատճառ է եղել ազգի դարավոր թշվառության։

Այս վերջին պարբերության ընդդեմ, մասնավորապես, պիտի եռ գան դարձյալ ախտերը, պիտի դարձյալ կրկնեն նույն բանը, ինչ որ վաղուց արդեն լսում ենք զանազան հոգևորներից, թե նոցա արդյունքն է, որ հայոց ազգը ապրում է մինչև այժմ աշխարհի երեսին։

Եթե կան մի տեսակ մարդիկ, որ ընդունում են այս սնոտի պարծանքը եկեղեցականների, ոչ միայն չկատարած այլև երազում անգամ չտեսած գործի մասին, մեր փույթը չէ. մեք մեր կողմից հոգու ամենայն զորությամբ մերժում ենք եկեղեցականների այդ մտացածին արդյունքը և խնդրում ենք գործ ցուցանել մեզ։

Ի՞նչով պահեցին ազգը, դպրոցներո՞վ, մատենագրությա՞մբ, քարոզությա՞մբ, ընկերություններո՞վ, ո՞ւր են ապա այդ բաները, ուրեմն ի՞նչով... եվ վերստին, ի՞նչով։

Այս բոլորի հակառակը ապացուցանելու համար փաստերը մեր ձեռքում կանգնած ենք և այսուհետև հայի պարտականությունն է անխնա հանդիպել հոգևորներին, որովհետև հետախաղացության և ռեակցիոյի անպարծանք, դրոշները նոցա գլխի վերա են փոդփոդում մասնավորապես։

Մեր դրոշը հայտնի է արդեն... Եթե հայոց ազգը յուր կրոնը պահելով մնաց աշխարհի երեսին, այդ մասին շնորհակալություն մահմետականության. սա բացասաբար պահպաներ հայերի կրոնը։ Ազգը որչափ ևս թաղված լիներ խավար տգիտության մեջ, այնուամենայնիվ, եթե մի մասը գիտակցությամբ, մյուս և ավելի մեծ մասը, ֆանատիկոսությամբ հեռի մնալով մահմետականութենից, պահեց յուր կրոնը, հետևաբար և ազգությունը։

Թո՛ղ հայոց ազգը, իր թագավորության կործանման օրից, ստրկաբար

  1. Ի նամակէ մերմէ առ Վեհափառ Կաթողիկոսն ամենայն Հայոց, որ ի 11 - էն փետրվար 1860 ամի, ի Ս. Պետերբուրգ քաղաքէ: