Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որևէ քրիստոնյա կառավարության, այն ժամանակ կտեսանեինք․․․ Բայց ի՞նչպես պիտի տեսանեինք, վասնզի մեք ևս ծնելու չէինք որպես հայ:

Անի քաղաքի կործանվելուց հետո հայերը Լեհաստան գաղթեցին ահագին բազմությամբ. եթե նոցանից մի մասը փրկվեցավ և այսօր հայության անունը կրում է յուր ճակատի վերա, շնորհակալություն Ղրիմի թաթարներին: Իսկ մյուս և ավելի մեծ մասը, որ մնաց Լեհաստանում, ո՛ւր է յուրյան եպիսկոպոսներով և քահանաներով։ Լեհաստանի մեջ մեր ճանապարհորդության միջոցին (1859) շատ անգամ պատահեցավ մեզ տեսանել հոյակապ, բայց այժմ ամայի, հայկական եկեղեցիք, իսկ հայ և ո՛չ մի հատ, ի՞նչ եղան, ո՞ւր գնացին։

Հոգևորականությունը յուր տղայական խնդիրներով, եզվիտների ձեռքում գործիք դառնալով, ճղակտոր հանեց ազգը, անդարձ կորուց նորան, հետևաբար և ամենայն արդարությամբ ինքը ևս կորավ ու չքացավ Լեհաստանից:

Եթե հոգևորք ընդունակ էին ազգը պահելու, ի՞նչու չպահեցին այս գաղթականությունը Եվրոպայի մեջ, ուր ավելի հնար կար լուսավորության: Ո՞վ հանեց այն ազգակործան կռիվները: Մեղո՞ւն, Մյունատի՞ն, Նալբանդյա՞նցը: Մովսես, Մելիքսեթ և Եղիազար կաթողիկոսների կամ կիսասիրտ, կամ թե ասել երկդիմի գործերը և ընթացքը, մյուս հոգևորների վասակությունը, որոնց մեջ մեհրուժանյան պսակով փայլում է Նիկոլ, շիք եպիսկոպոսը, սոքա ամենը միասին, ոմանք կամքով և գիտությամբ, իսկ ոմանք ակամա և տգիտությամբ գործակից եղան չվառ գաղթականությունը կորուստի անդունդը գլորելու։

Ո՛վ հայոց ազգը յուր շահաստացության և պատվամոլության համար երերից երկիր գաղթեցնելով մի կեսին պատճառ եղավ մահի, օդի և կյանքի հանգամանքներին անսովորութենից, իսկ մյուս կեսին աղքատության և ստրկության սանդուղքի ամենաբարձր աստիճանին վերա ոտք կոխելու...

Այս բոլորր պատմական ֆակտեր լինելուց հետո, դեռևս հոգևորականությունը պիտի պարծի թե ա՞զգ պահեց։

Մեր այս խոսքերը, հոգևորների ընդդեմ, չէ վերաբերվում մեր տոնելի թարգմանիչներին կամ նոցա հետևող փոքրագույն մասին:

Ինքյանք, այդ սուրբ թարգմանիչքը, աքսորվեցան և հալածվեցան մինչև ի մահ, ընդհանուր հոգևորականության ձեռքով։

Խնկելի Խորենացին, այն հրեշտակ ծերունին չարաչար հալածվեցավ, որին ի վերջո Բագրևանդի եպիսկոպոսությունը, որպես մահադեղ տալով,