անհանգիստ հալածանքով վախճանեցուցին և որ, յուր վախճանի ժամանակ, ահավոր նզովք դրեց հայոց կաթողիկոսի վերա։
Հայոց եկեղեցականությունը և մահով չհաշտվեցավ այն պատկառելի ծերունու հետ. նորա ոսկերքը փորեց, հանեց գերեզմանից ու գետը թափեց։
Ղազար Փարպեցուն ոտքը բոբիկ քշեցին վանքից, որ, Մամիկոնյանց Տիրոջ Վահանի հանձնարարությամբ բարեկարգել էր, յուր սեփական ունեցած չունեցածը ծախելով։ Վանքից հալածելու ժամանակ, նորա բոլոր ինչքը հափշտակեցին, նաև հունարեն գիրքերը, թեև մարզ չկար վանքում հունարեն կարդացող:
Խոսրովիկը, դեռևս Հայաստան չմտած, երբ լսեցին թե գալիս է, փրփրեցան նախանձով և վառեցին, բորբոքեցին յուրյանց հալածանքը, մինչև որ հայրենիքի անձուկով այրված, տոչորված երիտասարդը, որ աշխարհից աշխարհ գնացել էր բան ուսանելու, ազգը լուսավորելու համար, լսելով այս մահաձայն աղեղների դռնչյունքը, աղոթեց առ տեր և վճարեց յուր կյանքը, որի և ոսկերքը օտարք և ոչ մեք արժանի եղանք ընդունելու։
Խորենացու տգիտահալած մատյանները փաթաղիկես անունով հռչակեցին, իսկ Ղազար Փարպեցին աղանդավոր:
Փարպեցին, այս բոլորը մանրամասն պատմելուց հետո[1] գեղեցիկ նկարագրում է հայոց եկեղեցականությունը, նաև հինգերորդ դարում, երբ բան է լուսավորության մասին։
«Առ դառնաշունչ նախանձու իւրեանց, որ բունեալ է ի նոսա... Պատատեալ և քողարկեալ երեսօք նստին, որպէս առ հոտեալ դիական, պապանձեալ իբրև զհամր դև»։
Այս տխուր պատմություններից հետո, մեր դեմքը դարձնում ենք դեպի Կրոնական ժողովը և իբրև անդամ ազգի և եկեղեցու առաջարկում ենք նախ, հասկանալ և ընդունիլ, որ հոգևորականությունը մի տեսակ արհեստ չէ նյութական կյանքի պիտույքը հայթայթելու համար և թե կամի նա խորհուրդ ունենալ, ապա ուրեմն պարտական է սպասավորել ազգի հառաջադիմության։
Երկրորդ, նույնը հասկացնել յուր իրավասության տակ եղած եկեղեցականներին,
- ↑ Թուղթ Ղազարայ Փարպեցւոյ, առ Վահան Տէրն Մամիկոնէից, տպեալ ի Մոսկւա. 1853. աշխատտութեամբ և քննութեամբ պ. էմինի։ Ցավում ենք, որ մեր հետ չունինք այդ գիրքը, որպեսզի մի երկու էջ կարող լինեինք արտագրել այստեղ պարոն Չամուռճյանի և եկեղեցականների հոգևոր մխիթարության համար։