Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լավ որ այս վերջին ժամանակներում հայերը երկու օրինավոր վիպասանություն ստացան- Վերք Հայաստանի և Սոս վարդիթեր. բայց դոքա, սրտանց խոստովանելով նոցա արժանավորությունը, ասում ենք, ոչ միայն ինչ որ մարդկության հարկավոր էր բոլորը չասացին չպրծան, այլ երկուքն էլ մասնավոր խորհրդով գրված լինելով բնավ իսկ ընդհանուր հասկացողությանց կամ ընկերական հարաբերությանց չմոտեցան։

Այս օրվա օրս Եվրոպայի մեջ գրեթե թադավորյալ մատենադրությունը վիպագրությունն է. ինչ օրագիր, ինչ լրագիր կամ ինչ թերթ ասես, որ առանց վեպի օր անցնե, թողում ենք այն բազմահատոր վիպասանությունքը զանազան հեղինակների և զանազան ազգերի։ Ամեն մի ընտիր վաստակ, ինչ լեզվով ևս լինի գրված, այնուամենայնիվ միշտ օգտակար է բոլոր մարդկության. մանավանդ եթե նեղսիրտ աղդական հասկացողությունքը հանդես չունենան այդպիսիների մեջ, մանավանդ եթե աշխատության խորհուրդը է գեղեցիկ մի պատմություն կարդացողների ճաշակը և հասկացողությունքը ազնվացնել։