խնդրի մեջ, այդ խնդրի վերաբերությամբ հաղթահարված փոքրագույն մասը կամ մի անդամը ի՞նչ բանով ավելի է քան թե երեսփոխան կամ անդամ չեղողքը։ Հայտնի է, թե համորեն ազգը բաղկացնող յուրաքանչյուր անձը հավասար իրավունք ունի ազգային խնդիրների մեջ. հայտնի է, թե մեծագույն մասի ձեռքով մի խնդիր լուծվելուց հետո, փոքրագույն մասը նույն խնդրի վերաբերությամբ բնավ ավելի ույժ չունի, քան թե անդամ չեղողը. արդ եթե նա իրավունք ունի այն խնդրի վերա խոսել (ինչպես և պիտի ունենա), օրագրապետը ո՞ր օրենքով զրկվում է հասարակաց ազգի ունեցած իրավունքից:
Ազգային վարչությունը փակել կամելով օրագիրների բերանը, կասկածանքի տակ է ձգում յուր անձը հասարակաց ազգի դատաստանի առաջև. պատճառ, ով որ բռնություն է գործ դնում, նա երկյուղ ունի, իսկ որ վախենում է, նա մաքուր չէ. նա լռելյայն խոստովանում է յուր դատապարտելի անսրբությունը, որ ամեն օրագրական խոսքից ազդու է և ժողովրդին զգալի։ Մեզ թվում է, թե այսքանս պարտական էին գիտենալ նոքա, որ ձեռք են ձգում ազգային ղեկը կառավարելու:
Ինչ որ վերաբերվում է անձնական պատվի չդիպչելու մասին,ևս առավել անտեղի է, եթե Քաղաքական ժողովը պահանջում է ձեռագիր: Այն մարդը միայն կարող է բողոքել, որո պատիվը վշտացրել և արատավորել էին հանիրավի, բայց ոչ մի դատաստանատուն կամ ատյան առանց բողոքի դատ սկսելու իրավունք չունի։ Մեղուն, հանիրավի մարդու պատիվ արատավորած չէ, և եթե արատավորած ևս լիներ, այն ժամանակ դատախազը պիտի մասնավոր կերպով դատ բանար Մեղուի ընդդեմ։ Որևիցե կառավարություն կարող է օրենք դնել այս կամ այն բանի մասին և զանցառուն դատապարտել, բայց ոչ մի կառավարություն չէ պահանջում, որ ազգը ստորագրություն տա այս և այն օրենքը պահելու, որովհետև, եթե պահանջեր, պիտի ծաղր արած լիներ յուր օրենքը, ցույց տալով, թե ույժը օրենքի մեջ չէ, այլ ստորագրողի ձեռագրի մեջ և այդ դիպվածում նա կարող էր դատապարտվիլ ոչ որպես օրինազանց, այլ իբրև ուխտադրուժ:Բացի սորանից, անձնական պատիվ և նմանապիսի բաների վերաբերյալ դատաստանը ազգային ներքին գործ չլինելով, այո՛, և Քաղաքական վարչութենից դուրս, ինչպես Մեղուն, նույնպես և մի այլ մարդ կարող է անպատվել յուր ընկերը, բայց դորա համար կա տերության դատաստան և օրենք, որ առտնին Սահմանադրութենից մի փոքր տարբեր է, կարծենք։ Եվ մեզ թվում է, թե նաև տաճիկ ատյանը ավելի լայնասիրտ է, քան թե ազգային վարչությունը, ըստ