Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որում Մեղուի հրատարակողը, Քաղաքական ժողովի մեծադիր գանգատներից հետո, Դուռը երթալով և այնտեղ «մարդասիրական քաղցր ընդունելության հանդիպելով», վերադառնում է խաղաղությամբ յուր տունը, իսկ թե Մեղուն արգելված չէ, դորա ապացույց կարող է լինել նույն իսկ Մեղուի թերթը, ուր այս անցքերի պատմությունը դրած է ընթերցողի առաջև:

Մեք միշտ էլ դատապարտել ենք, երբ մի մարդ որոնում է օտարի պաշտպանությունը, բայց նույնպես դատապարտել ենք և դեռևս պիտի դատապարտենք ազգային անպիտան գործակալքը, որ յուրյանց լուծը օտարի լծից շատ առավել ծանրացնելով, ստիպում են խեղճ ազգը օտարի լծի վրա նայիլ, որպես մի երանացուցիչ քաղցր բեռի վերա։ Մեր ազգի բոլոր թշվառության աղբյուրը այս բանի մեջ է ահա։ Անտառը ջարդող կացնի կոթը անտառի փայտիցն է լինում միշտ։

Լավ կընթանար վարչությունը, եթե յուր ուշադրությունը դարձներ մարդոց պատիվը ստուգապես վշտացողների վերա, և ոչ այնպիսի տեղում, որ բնավ «ավազակների այր» չէ, և որո պատիվը ապաստան է այսօր վարչության ժրագլխությանը։

Վարչությունը չէ՞ր լսում, երբ Այսահակը Յուսկիտարի բեմերն էր թնդեցնում, ազնիվ Մյունատիու ընդդեմ ցոփաբանելով. «Իրենք պիտի տան եղեր պատիժը, տերությունն է տվեր»։ Մորո՛ս ղքեզ։ Մյունատիու և ոչ կոշիկների խրացը արժանի ես լուծանել։ Մյունատին կարոտ չէ նոր ի նորո ընծայվելու ազգին, նա կարոտ չէ և ընծայության թղթերի, նաև ազնիվ մարդերի կողմից, թող թե մի շաղղակեր ագռավից։ Մյունատին «զբարւոք պատերազմն պատերազմեցաւ, զհաւատսն պահեաց». իսկ ո՞վ է Այսահակը, արժանահիշատակ Թաղիադյանցի կնքած եզի ճակատը: Ո՜հ, պիտո է Արաբիա գնալ նորա պատմությունը իմանալու համար. Զեդդայի քարերը լեզո՜ւ ունին... Եվ Երուսաղեմի նվիրակ Սահակ վարդապետի վերջին րոպեների պատմությունը քաջ գիտեն... Որ ընթեռնուն, ի միտ առցէ։

Եվ այդպիսի մի մարդ... Ողո՜րմիմ քեզ, եկեղեցի՛ Հայաստանյայց. մեր գրիչը չէ կամենում գրել այն պաշտոնի անունը, որ նա ունի այսօր։

Այս ասելով, բնավ դեպի բռնություն չենք հրավիրում Վարչությունը, այլ որ տեսչության հավատացած մի սուրբ տեղի պատիվը պահե և յուր ստորագրած ստահակին խրատ տա, որ Մյունատիու ընդդեմ թե ասելիք ունի, այնտեղ չասե, այլ օրագիրների մեջ, և ոչ յուր սատուրնական