Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար, գիտության զենքը առնելով իր ձեռքը, ուղարկեց այս թուղթը բարեսեր, մեծ և պատվական նախարար Մամիկոնյան Համազասպի* ձեռքով, որ Ղազարի այս տեղից վերադառնալուն բուն պատճառը դարձավ, որ մարդիկ մյուս անգամ խմեն նորա գիտության աղբյուրից և արդարություն պտղաբերեն Աստուծու։

Հայոց երրորդ պատմությունը9 իմ երանելի Ղազարը գրեց. այս պատճառով, այդ գրքի մեջ մենք նորա այս Թուղթն էլ գրեցինք, որ ընթերցասերքը Պատմությունը կարդալով այս Թուղթն էլ կարդան և նորա խոսքի արժանավորությունը փորձով հասկանան։

ԲՈ՛ՒՆ ԹՈՒՂԹԸ

Մեր Փրկիչը և Տեր Հիսուս քրիստոսը, սաստի՜կ զգուշացնելով Առաքյալներին, պատվիրում էր, թե երբ ամեն ինչ որ հարկն է կատարեք, ասացե՜ք, թե անպիտան ծառաներ ենք10։ Քայց ինչի՞ Աստուծու հոգևոր մշակը— Սուրբ Պավզոսը— նեղանալով երբեմն այն մարդոց վրա, որ նախանձել էին նորանում եղած մեծ շնորհին, այլև այդ մարդոց նոր դարձված աշակերտների հետ գայթակղեցուցիչ և անհանճար բաներ խոսելու համար, սուտ մշակներ անվանեց նորանց", և, չկարողանալով դիմանալ եղած գայթակղությանը, Քրիստոսի կանոնին ընդդեմ վարվեցավ, և ինքը իր լավությունքը և աշխատությունքը մեծ մեծ պարծանքով դրեց12 և ո՜չ բնավ որպես մի սխալված մարդ մերժվեցավ, ա՜յլ, պայծառապես կացավ ու մնաց նո՛ւյն առաքելության մեջ։ Եվ թե ինչի՞ այս այսպես էր լինում, թո՛ղ քննողը հասկանա, եթե կարող է. ապա թե ո՛չ, թող լռե՛։

Արդ, դո՛ւ, Տե՛ր, քա՛ղցր, խոնարհամի՜տ, արդարասե՜ր և ճշմարտասե՜ր մի մարդ ես, և Աստուծու հավատքին առավե՜լ մոտ ծանոթ13, ինչպես և քո ամեն նախնիքը։ Իսկ ե՜ս, անպիտա՜նս, թեպետև Տիրոջդ առջևը ամենների կղկղա՛նք14 երևիմ, տղամարդի որդի լինելով, իբրև մի անզգամ, ինչպես Պավղոս մեծ առաքյալը, բայց դո՜ւ, Քրիստոսին նմանելով, տանելով և ներելով իմ անզգամությանը, ընդունե՜ ինձ որպես մի անզգամ։

Տղայությանս ժամանակ իմ վարած կյանքի որպիսությունը, դո՜ւ, Տե՛ր, ի՜նքդ լավ գիտես17։

Իմ ուսուցիչների19 հրամանով գնացի Հունաստան և մի ժամանակ մնացի, այն տեղից վերադարձած կեցա Կամսարականների19 մոտ, այն

20-715