Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլոր պատերազմների և խռովությանց ժամանակները մինչև ձեր հնազանդվիլը, նորանից հետո, ձանձրացած լինելով այդ շփոթների նեղությունից, կամեցա աղոթքի պարապել և հանգստանալ։ Այս պատճառով գնացի Սյունյաց աշխարհը և երկու տարի կեցա, ձմեռները մի քարանձավում, գավառի բոլոր բնակիչներից, բոլոր կրոնավորության մեջ հռչակված ,մի մարդու մոտ, որի անունը Մովսե՛ս էր և տեղի անունը Անձուկ. իսկ ամառնե՛րը, այն տեղի շատ տաք լինելու պատճառով, Սյունյաց եպիսկոպոսը— տեր Մուշեն— տանում էր ինձ իր մոտ, ի՛նչ տեղ որ լիներ ինքը ապահովության դուրս եկած։

Եվ ա՛յսպես, իմ առաջվա վարք ու բարքս գիտեն տեր Ներսե՛հ և Հրահա՛տ Կամսարականները. իսկ Սյունյաց երկրում ունեցած կյանքիս որպիսությունը գիտե վերը հիշված Սյունյաց աշխարհի եպիսկոպոսը։ Եվ գու փնտռելով ինձ և գտնելով Սյունյաց աշխարհում տարիր քո տունը ո՛չ որպես մի տան պատկանավորներից, կամ սպասավորներից մի աղքատ մարդ, և ոչ որպես քեզանից օտար, կամ մի ուրիշի ծառա, որովհետև պարեգոտ հագնողները ազատված են քրիստոսով։ Իսկ ինձ աշխարհի ծառայությունից պարեգոտով որոշող և ազատության պատճառ եղողը Տեր Աղանն էր, Տիրոջդ մորեղբայրը:Այդ պատճառով, Հայերի մեջ, քե՛զ, Տիրո՛ջդ արժանի էի։

Բացի սորանից, քո երանելի մայրը երբ բդեշխի մո՛տ բերեց ձեզ, որի տանը և մե՛զ ուսում էին տալիս, թեպետև տարիքով ավելի հասակավոր էինք ձեզանից, այլ սննգակի՛ց էին ձեղ և խաղակի՛ց, խաղալու ժամանակ ձեր արկանելին ձեր քամակից տանելով. և ձեր օրհնյալ մայրը և Անույշ-Վռամը, իրենց հոգեսիրությամբ, մե՛զ էլ ձեզ հետ, ձե՛րպես սնուցին։ Այս բոլո՛ր պատճառներով քեզ, Տիրոջդ արժանի էի։

Իսկ, իմ ունեցած շատ շնորհին նայելով, որ Քրիստոսը տվեց ինձ—որպես արժանավորի, թե անարժանի, այն, տվողը լավ գիտցավ— ապա արդա՛րև քե՛զ միայն արժանի էի։

Որովհետև, Վերին Նախախնամությունը, այս դարում, քո քաջությունդ զորացնելով պայծառացուց ամենների՛ց առավել, քան որ կային և կամ որ այժմ կան Հայերի մեջ, և իմ շնորհը առավե՛լ քան շատ պարեգոտավորների շնորհից,— ահա անզգամեցա և խոսում եմ, աղաչում եմ մի փոքր ներե՛ իմ անզգամության, — այս պատճառով էլ, ճիշտ և առավե՛լ, քե՛զ միայն արժանի էի։

Եվ ես եմ ա՛յն Ղազարը, որին, քո և շա՛տ ուրիշների ասածին պես, փոխանակը մարդ չկա. իսկ ա՛յժմ, նախանձի չարության պատճառով,