Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատե՛րն աշխատում էին լինել իմ փոխանակ. բայց թե կարողանայի՜ն լինել:

Դեռ արարածների սկզբի՛ց շատ ոճիրներ գործեց նախանձը աշխարհում։ Սատանա՛ն, դեռ սկզբում, նախանձելով կործանեց նախաստեղծին և հո՛ղ դարձուց նորան. Իմաստության մեջն էլ վկայում է Աստվածաշունչը, թե «Սատանայի նախանձե՛լով մահը աշխարհ մտավ»։Դեռ երկո՛ւ մարդ միայն ծնվել էին Ադամից, աշխարհի երեսին, Կայե՛ն և Աբել, նախանձ ձգող դևը տիեզերքի անչափելի տարածության վրա որպես մի փոքրիկ և նեղ բանի վրա նայել տվեց Կայենին, եղբայրասպանն անելով։ Եսա՛վը, նախանձի՛ց գրգոփելով Հակոբի վրա, սորա մահն էր մտածում։ Նախանձի՛ ձեռքով անմեղ Հովսեփին դեպի ստրկություն վաճառեցին նորա խելացնոր եղբարքը: Նախանձի՛ ձեռքով Ահարոնին և Մարիամին— այդ երկու հոգեշնորհ անձանց— սատանան, անարժան խորհուրդ հղանալ հանդգնեցնելով, մարգարե կնոջը բորոտեցուց:Նախանձի՛ ձեռքով Սավուղը, այն թշնամին կործանող և ժողովուրդը ապրեցնող մարդուն— Դավթին— անդադար ականատներ էր դնում և աշխատում էր կորցնել։

Բայց, էլ ո՞ւր եմ խոսում արարածների միմյանց ունեցած նախանձի մասին, երբ և ամեննե՛րի արարչին և Տիրոջը Հիսուս Քրիստոսին,նախանձի պատճառով, Հրեից ժողովուրդը և քահանայապետքը առաջ ժամանակներում ծաղր անելով թշնամանում էին, երբեմն, կախա՛րդկոչելով, ինչպես, «Դևերի իշխան Բեեղզեբուղի ձեռքո՛վ դևեր է հանում դա՛»։ Երբեմն, գինեմո՛լ և ուտող խմող էին անվանում, Նորա աշակերտներին ասելով. «Ինչի՞ ձեր Վարդապետը մեղավորների հետ միասին ուտում է խմում»։ Բացի սորանից «պահք չպահո՛ղ և ամեն ժամանակ կերակուր ուտող» անվանելով նախատո՛ւմ էին, «ի՞նչի Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները պահում են և քո աշակերտքը չեն պահում և խառն ուտում են» ասելով։ Նորան «դիվահա՛ր» էլ կոչեցին. «չէ՞ որ ճշմարիտ ենք ասում, թե Սամարացի ես դու և դև կա քո մեջ»: Հետո, սուտ վկանե՛ր ժողովելով, իրենց նախանձի և վրեժխնդրու-թյան պատճառով, ոչինչ բաներ էին խոսել տալիս նորանց, և իրենք ուրախացած բացագանչում էին դատողների առջևը, ուր, ինչպես Ավետարանիչը վկայո՛ւմ է, Պիղատոսը ճանաչելով, թե նախանձի պատճառով մատնեցին նորան, ձեռքերը լվանալով ասաց. «Ես անպա՛րտ եմ այդ մարդու արյունից, որովհետև մահի արժանի հանցանք բնա՛վ չգտա դորանում, դո՛ւք առեք և ձեր օրենքով դատեցեք»: Եվ ձգեց նորան օրենքի և ժողովրդի ձեռքը, որ երկուքն էլ մահապարտ էին, և՛ Հրեից