ժողովուրդը և՛ օրենքը։ Սոքա՛, չդիմանալով դիվամոլ նախանձին, մահի մատնեցին Նորան, և ո՛չ արդարների այլ անիծվա՛ծ մահի, որպես մի չարագործ և մարդասպա՛ն, այսինքն, խաշի՛. Նորա՛ն, որ արարի՛չ էր և նորօգիչ, կյա՛նք տվող և մահ սպանող, ամենի՛ երախտավոր, քա՛ղցր և շատ ողորմած։
Եվ այս բոլորը մեր համար իր անձով քաշելով Փրկիչը շուտ շուտ զգուշացնում էր այս մասին և իր աշակերտներին, թե ձեզ էլ պիտի պատահի այս ամենը, և չլինի թե, անպատրա՛ստ գտնվելով, ձեզ հասած վշտերից վախենաք։ Եթե ի՛նձ սիրեցին, ապա և ձե՛զ կը սիրեն, եթե ի՛նձ ընդունեցին, ապա և ձե՛զ կընդունին. իսկ եթե ինձ հալածեցի՛ն, ձե՛զ էլ կհալածեն, եթե ինձ ատեցի՛ն, ձեզ էլ կատեն. և եթե ի՛նձ, որ տանը տե՛րն էի, Բեեղզեբո՛ւղ անվանեցին, ո՞րչափ ևս առավել ձե՛զ և իմ մոտ մարդոցը պիտի ասեն։
Ա՛յսպես էլ, նախանձի պատճառով, ի՛մ մասին հանել էին շատ բամբասանքներ, ասելով, «թե Ղազարն ասո՛ւմ է, որ պոռնկությունը մեղք չէ՛, այս բանը մարզպանին էլ գրել է նա»։ Թե ճշմարի՞տ էր այդ, դո՛ւ, Տե՛ր, խիստ լավ գիտես, քան թե այն սո՛ւտ կարծողքը։ Եվ ուտող խմող և պի՛ղծ մարդիկ քա՛ղցր ախորժանքով ընդունում էին այդպիսի բաների լուրը, իրենց մեջ բուն դրած չար գործերին որպես մի օգնություն,
Բայց ո՞վ արդյոք անհավատներից, չասե՛նք քրիստոնյաներից, իր մտքի մեջ կարող է այդպիսի բան խորհել, թող թե և մի ուրիշի մոտ բերնից հանել, ո՞ր անմիտը, ո՞ր տգետը, ո՞ր Հրեան, ո՞ր այլաղանքը։ Եվ Ղազա՞րն էր այդ քարոզում. ո՞ւր, կամ ո՞ւր և կամ ե՞րբ. Ղազա՞րը, որ տգե՛տ է գրոց, որ անկի՜րթ է և անուսումն, որ Մովսիսական օրենքին օտա՜ր է և Քրիստոսի տված շնորհին անտեղյա՜կ։ Արդյո՛ք, այս մեր Հայոց աբեղայքը արտասուքի, ողբալու և շատ սուգի արժանի չե՞ն, երբ հանում են անպիտան համբավներ և նախանձի պատճառով խոսում են անարժան բաներ։
Պա՛տճառ, ո՞վ արդյոք երկայնամիտ և բարկություն չունեցող Աստվածը դրդելով դեպի այնպիսի ահավոր բարկություն շարժեց, որ ջրհեղեղ աներ բովանդակ երկրի երեսը, մինչև որ բոլոր սարերը ծածկվեցան, չէ՞ որ նա, որ պոռնկությամբ էր բորբոքված։ «Տեսա՛ն, ասում է, Աստուծու որդիքը մարդոց աղջկերքին և խառնակվեցան նոցա հետ»։
Ի՞նչ բանի համար, որդոց որդի, մինչև հավիտյան այնպես մե՛ծ համարվեցավ Ահարոնյան Փենեհեսի արդարությունը, եթե ոչ Զամրրո՛ւն, իր Մադիանացի բոզի հետ միասին, գեղարդով զարկելո՛ւ, գետնին ցցելո՛ւ