Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տե՛ր, պահպանելով պիտի մեծարեիր ինձ»։ Սորանում ի՞նչ բանի չէին ցանկանում դոքա. արծաթ և ոսկի, որ թե ես մի ունևոր մարդուց գտնում էի, որ թե ուզում էր մեկը ձեռք բերել, այն ես վանքի պետքերի վրա էի ծախսում։ Կերակուրներ եփել սորված չէի, որ ձկան աղիքներով և հավի փորոտիներով այդ ուտողների համար լավ լավ կերակուրք պատրաստեի, և թերևս այդպիսի բաներով կարողանայի մարդու հաճելի լինել:

Բայց ես մի ուրիշ նո՛ր բան էլ ասեմ Տիրոջդ, որ թե քո արդարություն փնտռող մտքիդ ընդունելի երևի, խնդրում եմ Տիրոջիցդ, ամեն բանից առաջ այդ բանը քննել, և ճիշդ տեղեկանալով, կամ զարմացի՛ր և կամ, եթե ճշմարիտ չէ ասածս, անարգե՛։ Այն օրից, երբ դո՛ւ, Տե՛ր, ինձ վանքը տարիր, մինչև իմ այն տեղից հալածվելու օրը, վանքի եկամուտից կամ բերված ընծաներից մինչև անգամ և մեկ դրամ վրաս անցուցած չեմ, և ո՛չ իմ պետքերի համար ում և իցե տված, և այս բանը գիտեն իմ հետ այնտեղ բնակվողքը։ Բայց ուրիշներից ավելի Ակիթ անունով մի մարդ, որ Գարդմանի վանքից եկած էր մեր վանքը, այն օրից երբ սորա հիմքը ձգել էին, և մինչև իմ վանքից գնալը նա այնտեղ էր, իսկ այժմ լսեցի թե Անդլո մոտ է գտնվում, ահա այդ մարդը շատ լավ տեղյակ է ասած բաներիս և ինձ քեզ հետ կթաղե, որ քա՛ջ հովվի աներկյուղություն է։

Ո՞ւր է արդար ուսուցչի հոդողությունր, ո՞ւր է արդար հայրապետի Քրիստոսին նմանելը։ Արարածների արարիչը մեղավորների փրկության համար մա՛րդ եղավ, շատ անարգության, գլխին զարկելու, և երեսին թուք ընդունելու և փշեղեն պսակի և ուրիշ էլ ավելի մեծ մեծ բաների համբերեց. իսկ դա՛ վերքերից թուլացած մարդու երեսին և ջո՛ւր անգամ ցանել չհամարձակվեցավ մարդերից վախելով: Դահեկանները լիքը բռնով Սամարացի գթածիցը առնելով այդ արծաթը — հիվանդները նայելու գինը—սապատների մեջ է ժողովում, իսկ հիվանդներին պանդոկից հանելով դուրս է ձգում, մե՛ծ անփութությամբ։ Քրիստոս Փրկիչը բարձր ձայնով ամեն օր մեղավորներ է կանչում. «Ինձ մոտ եկե՛ք ամեն հոգնածներ և ո՛վ որ ծանր բեռներ ունի և ես կը հանգստացնեմ ձեզ». և Պավղոսը աշխարհի անհայտ դեպքերից անկանգնելի ընկնելու մասին, դեռ չընկնողներին, գգուշացնում է—Գաղատացիներին գրելով. «Եղբա՛րք, ասում է, եթե հանկարծ ձեզանից մեկը որ և իցե հանցանքի մեջ բռնվի, դուք որ հոգևորներ եք հեզության հոգով կանգնեցրե՛ք այնպիսուն. զգո՛ւյշ եղիք ձեր անձին, որ չլինի թե դուք էլ հանցանքի մեջ ընկնիք. միմյանց բեռը վերուցե՛ք և այնպես կատարեցեք Քրիստոսի