եկած այդ Թուղթը, պա՛տճառ, սորա ոճը, նո՛ւյն է Փարպեցու Պատմության ոճի հետ. Սուրբ Գրքի նո՛ւյն վկայությունքը, նո՛ւյն ակնարկությունքը միօրինակ տեսնում ենք և՛ Պատմության և՛ Թղթին մեջ: Մենք հավաքել ենք, ինչ որ այս Թղթի և Պատմության մեջ միօրինակ բաներ կան. վկայությունք, ակնարկությունը, Ս. Գրքից փոխառությունք, ձև, ոճ և այլն, բայց երկարությունից փախչելով հետ դրինք այս անգամ, պահելով հրատարակել Փարպեցու Պատմության թարգմանությանը հետ։
Ինչպես Թղթի տպած բնագիրը կարդացողներին հայտնի է, պ. էմինը հրատարակելով այս Թուղթը արել է, նախ, մի քանի սրբագրությունք, երկրորդ, գրել է մի քանի ծանոթությունք և երրորդ, մի հառաջաբանություն:
Պ. էմինի այս երեք տեսակ գործողությանց մեջ էլ կան բաներ, որոնց բնա՛վ չենք կարող համաձայնիլ. այս պատճառով, երբ թարգմանեցինք այս Թուղթը, հարկ եղավ հրապարակել թե՛ մեր անհամաձայնությունը և թե սորա պատճառները։ Եվ ինչ որ սոցանից զատ հարկավոր համարեցինք գրել, այդ բոլորը կարդացողի ձեռքին է այժմ։
Թղթի թարգմանության ժամանակ, թարգմանեցինք նաև Ս. Գրքից բերված վկայությունքը. բայց սակայն, բացատրությանց մեջ պահեցինք ոչ միայն բուն Ս. Գրքի խոսքերը, ուղղակի արտագրելով Աստվածաշնչից և տեղերը ցույց տալով յուրաքանչյուրի, այլ երբեմն մեջ բերինք Թղթի բնագրի խոսքերն էլ, եթե որևիցե պատճառով հարկավոր թվեցավ։
Սուրը Գիրքը բացի որպես վկայություն բերելուց, ՓարպեցիՆ անում է զանազան ակնարկությունը Ս. Գրքում եղած բաների վրա. բացատրությանց մեջ մենք հանդես հանեցինք այդ բոլորը, շատ անգամ արտագրելով Ս. Գրքի այն տեղերը և երբեմն, եթե երկար էին, լո՛կ տեղերը ցույց տալով։
Շատ տեղ էլ Ս. Գրքից ձևեր և ոճեր է փոխ առնում Փարպեցին. մենք այդ տեղերն էլ ցույց տվինք, արտագրելով որպես Թղթի բնաբանը նույնպես և Ս. Գրքի խոսքերը, և սորա պատճառը մեր բացատրությանց մեջ հայտնած ենք մի տեղում, (§ ᐸ38ᐳ)։
Կարդացողը, երբեմն վկայությունք պիտի տեսնե մեր բացատրությանց մեջ, որ մենք ուրիշ գրքերից ենք առած, չկամենալով ամեն անգամ կրկնել թե մեր գործ դրած այս կամ այն գիրքը տպված է այս կամ այն տեղում և կամ այս ինչ թվականին, մենք միանգամ այստեղ ենք դնում այդ բոլորը, որ կարդացողը, երբ բացատրությանը մեջ տեսնե