Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ինքը Փարպեցին, խոսելով Աստվածաշնչի թարգմանության մասին և երբեմն էլ գործակից աշակերտաց անունը տալով, չեն հիշում Փարպեցուն անունը։

NB Հ· Միք· Չամշյանը Փարպեցու ժամանակի վերաբերությամբ շատ շփոթ հասկացողություն ունի։ Երբեմն ասում է թե Փարպեցին ականատես Վռամշապուհ թագավորին (Հատ· Ա. եր. 754), որ ինչպես հայտնի Է, և ինքը Չամչյանն էլ վկայում է, վախճանեցավ [4<2>1 թ<Հվական>/ին. ուրեմն Փարպեցին ծնած էր այդ թ<վական>ից առաջ, եթե Վռամշապուհին ականատես էր։ Երբեմն ասում է թե Փարպեցին ականատես է Մեծ Թարգմանչաց և հետո թե. «Սա թէպէտ և չէր յատուկ աշակերտ Սրբոյն Սահակայ և Մեսրոպայ, բայց տեսեալ էր զնոսա և ի տղայութեան ուսուեալ էր ինչ ինչ ի դպրատան նոցա. և յետ մահու նոցին աշակերտեալ եղև երանելւոյն Աղան այ»։ (Հատ. Ա. եր. 540)։ Մեկը հարցնե, թե ո'վ վարդապետ, ո՜վ է վիզդ չաթու ձգել, որ առաջ Վռամշապուհին ականատես ասես, հետո Մեծ Թարգմանչաց աշակերտ և վերջը այսպիսի բա ցատրությամբ խոսքդ հետ առնուս։ Բայց մենք չենք մեղադրում Չամչյանին. նա էլ իր նախորդների նման մի վարդապետ. Հայոց պատմությունն էլ շատերի աչքում մի առասպել, և ոչ գիտություն եվրոպական հասկացողությամբ, ուստի ի′նչ որ մարդու միտքը գալիս է կարելի է ասել, էլ ո′չ քննություն և ո′չ ապացույց։ Մենք ոչ միայն չենք մեղադրում Չամչյանին, այլ ուրա′խ ենք, որ նա, շատ անգամ կարդացած լինելով Վարդան վարդապետի դիրքը չէ կամացել կրկնել նորա ասածները։ Սոքա են այս րոպեիս մեր ձեռքում եղած գրքերը, որոնց մեջ խոսք կար Փարպեցու աշակերտության մասին։ Կհավատանք, եթե ասեն մեզ, թե մի քանի ուրիշ հեղինակներ նույնպես խոսում են այդ բանը, մանավանդ, որ մեր ժամանակագիրքը ինքնուրույնաբար գրում են միայն այն բանը, որ եղել է իրենց օրով, կամ մոտ է իրենց ժամանակին· իսկ հին բաները, թեև շատերը նոցանից Ադամից են սկսում, այնուամենայնիվ առանց քննության, առանց դատաստանի փոխ են առնում իրենց նախորդներից, թեև այո,՛ երբեմն այլայլելով իրենցից առաջ գրողների ասածը։ Բայց այն բոլոր կարծիքները, որ վերևը մեջ բերինք, և որ ընթերցողը կարդաց, կամ, եթե սոցանից շատ առաջ ապրած հեղինակների գործերում էլ լինին սոցա նմանքր, մենք միահամուռ մերժում ենք։ Ղազար Փարպեցին ո՛չ գործակից է եղել Ս. Գրքի թարգմանության, ո՛չ աշակերտ է եղել Մեծ Թարգմանչաց, ո՛չ ուսել է նոցա դպրոցում «ինչ