Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիւրէր զազգս մեր, և արգելո′յր ’ի տալոյ հարկս կայսեր, և ասէր զանձնէ, թէ Քրիստոսն իցէ թագավոր»։ նույն Գլ. նույն, հ. 2։ § 37. «Քանզի գիտէր թէ առ նախանձու մատնեցին զնա... առեալ ջուր լուաց զձեռս առաջի ժողովրդեանն և ասէ քավեալ եմ ես յարենէ արղարոյդ այդորիկ. դուք գիտասջիք». Մատթ. Գլ. Իէ, հ. 18 և 24։ Տ′ես և Մարկ. Գլ. ԺԵ, հ. 10, Ղուկ․ ԻԳ, համ. 4, 14, 15 և 22։ «Առէ′ք զնա դուք, և ըստ ձերոց օրինացն դատեցարուք», Յովհ. Գլ. ԺԸ, համ. 31։

§ 38. Բնագրում ասած է. «Վիճակեցին մահու, և ոչ ուղղոց այլ անիծիք» և իսկույն սորանից հետո բացահայտում է. «այսինքն՝ խաչի», (եր. 43)։ Բանի զորությունը այս է. եբրայական օրենքով անիծված էր այն մարդը, որ փայտից կախվելով էր մեռնում։ «Զի անիծեալ յԱստուծոյ է ամենայն, որ կախիցի զփայտէ»։ Երկր. Օրէնք, Գլ. ԻԱ, համ. 23։ Իսկ խաչվիլը համարվում էր փայտից կախվիլ. «Աստուած հարցն մերոց յարո′յց զՅիսուս՝ զոր դուքն սպանէք կախեալ զփայտէ ». Գործք Առաք. Գլ. Ե, համ. 30։ «զՅիսուս որ ի Նազարեթէ զոր օ′ծն Աստուած Հոգւով Սրբով և զօրութեամբ... սպանին կախեալ զփայտէ». Նույն, Գլ. Ժ. համ. 38 — 39։ Այս պատճառով Պավղոսը ասում է. «Քրիստոս գնեաց զմեզ յանիծից օրինացն, եղեայ վասն մեր անէծք[1]. զի գրեալ է, թէ անիծեալ ամենայն, որ կախեալ կայցէ զփայտէ»։ Թուղթ Պավղ. առ Գաղատ. Գլ. Գ, համ. 13։ Մեր ուսումնական եղբարքը չնեղանան մեզ, որ այսպիսի մանրամասն ծանոթությունք են դնում ամեն քայլափոխ, նոքա ազա′տ են չկարդալ, մենք հասարակ ժողովրդի համար ենք գրում։

§ 39. «Եթէ զիս հալածեցին ապա և զձե′զ հալածեսցեն. եթէ բրանն իմ պահեցին, ապա և զձերն պահեսցեն». Յովհ. Գլ. ԺԵ, հ. 20։

§ 40. «Եթէ զտանուտէրն Բէեղզեբուղ կոչեցին, ո′րչափ ևս առավել զընտանիս նորա». Մատթ. Գլ. Ժ, համ. 15։

§ 41. «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերսն մարդկան զի գեղեցիկ էին առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»: Ծնունդք. Գլ. Զ, համ. 2։

§ 42. «Եւ ահա այր Իսրայէլացի, գայր ածէր զեղբայր իւր առ կին Մադիանացի յանդիման Մովսիսի, և յանդիման ամենայն ժողովրդեան որդւոցն Իսրայէլի. և նոքա լային առ դրան խորանին վկայութեան։ Եւ տեսեալ Փենէէսի որդւոյ Եղիազարու, որդւոյ Ահարոնի քահանայի, յարեալ′ ի միջոյ ժողովրդեանն, և առեալ գեղարդն′ ի ձեռն իւր և եմուտ

  1. Մեզ թվում է թե այո ոճը անեծք լինել, որպես նաև նզով լինել. (Փարպեցին իր Պատմության մեջ բերելով այո վկայությունը, գրում է նզովեալ լինել), (եր. 89) բնիկ հայկական ոճ չէ, այլ հոձական լեզվի ուղղակի աղդեցություն, ըստ որում կարգում ենք.