Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներից. «որք ասէին, այսպէս ասէ Տէր, և ես Տէր ոչ առաքեցի զնոսա և ես Տէր ոշ խօսեցայ և սկսան յարուցանել բանս». (Մարգ. Եզեկ. Գլ. ԺԳ)։ Պ. էմինը մի կողմից կարծում է թե Թղթում հիշված Սևուկը է Անձևացյաց իշխանը, և մյուս կողմից էլ հաստատողապէս ասում է թե Փարպեցին Սյունյաց երկրից վերադառնալով «յանդիման եղև մեծի մարզպանին ի դրախտին Սևկոյ»։ Եթէ այս Սևուկը Անձևացյաց իշխանն էր, ուրեմն իր երկիրը և գրողամնա պարտեզը Անձևացյաց գավառում: Անշուշտ Պ. էմինին հայտնի է, թե ո՛ւր էին Սյունիք և ո՜ւր Անձևացիք. ուրիշ ամենը թողած, նոցա մոտակա Գեղամա ծովակը և Վարագա սարը, շատ անգամ հիշվում է մեր պատմության մեջ. Փարպեցին Սյունյաց աշխարհից վերադառնալով ճանապարհի վրա՞ արդյոք պատահում է մարզպանին Սևուկի պարտեզում, թե՞ Դվին վերադառնալուց հետո, հատկապես դնում է Անձևացյաց երկիրը որ մարզպանին ներկայանա։ Արդա՛րև մեզ շատ զվարճալի է թվում այս փոքրիկ խնդրի լուծումը։ Այն ժամանակ միայն Անձևացյաց իշխան կարելի էր ենթադրել Փարպեցու Թղթում հիշված Սևուկը, եթե այդ մարդը միա՛յն լիներ մեր պատմության մեջ այդ անունով։ Գրեթե 400 տարի հետո ժամանակների վե-։ րաբերությամբ, Հովհաննես կաթողիկոսը պատմելով Բուխայի հասուցած հարվածները, այսպես է խոսում. «Եւ անտի ևս չուեալ (Բուխայ) յՈւտի գավառ՝ ձերբակալ ի Տուս գիւղ առնէ զՍտեփանոս, որում և Կոն անուանէին զնա. որ ի նախնւոյ խւրմէ Սևկոյ՝ Սևորդիք ազգն անուանէին». (եր. 71 )։ Եվ հետո Սևորդյաց Գևորգ նահապետի անունը տալով բացատրում է. «որ սակս Սև կոչեցելոյ հասուն իւրեանց ազգն յա յն անուն Սևորդիք անուանէին». (եր. 103)։ Աստուծու սիրուն աղաչում ենք, հինգերորդ դարում, չէի՞ն կարող ուրիշ Սևուկներ լինել բացի Անձևացյաց իշխանից:

Եվ ի՞նչ պատճառով Սևուկը անպատճառ պիտի մարդու անուն կարծենք. միթե չէր կարող տեղի անուն եղած լինել, մի՛թե չկա՞ մեր աշխարհագրության մեջ տեղ, որ Սևուկ կոչվեր։ «Եւ զՍևուկ բերդակ, որ է Մարդաղի». Ասողիկ, (եր. 179)։ Ստո՛ւյգ է, այս անունը մենք լսում ենք տասներորդ դարու վերաբերությամբ, բայց կարելի՞ է ասել, թե այդ տե-ղը չկար հինգերորդ դարում, կամ, եթե կար, դեղնուկ էր կոչվում և ոչ Սևուկ, Մենք այս բերդի անունր հիշեցինք այստեղ ոչ այն պատճառով, որ ասենք թե նորա պարտիզումն է անցել հիշված անցքը, հեռի՜ մեզանից այդպիսի ծակ մարգարեությունք, այլ որպեսզի ցույց տանք, որ Սևուկը կարող էր և տեղի անուն եղած լինել, ինչպես ցույց տվինք որ Անձևաց- յաց իշխանից զատ եղած են և ուրիշ Սևուկներ։ Բայց մենք ուզում ենք տակավին մի քայլափոխ առաջ տանել մեր 363