Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկեպտիցիզմը. ի՛նչ է մեր հիմքը, որ մենք պիտի ասենք թե Սևուկի դրախտի մեջ է անցել հիշված անցքը։ Ի՛նչ իրավունք ունինք «ի Սևկոյ դրախտին» խոսքը բացարձակապես ներգոյական հոլով ճանաչել. «Սևկոյ» խոսքն էլ դրախտին հատկացուցիչ։ Մեզ թվում է թե Փարպեցին իրավունք չէ տալիս մեզ մի այդպիսի վերլուծության։ Ահա բնագրի խոսքերը. «Եւ կամ ալևս խորհեցիս զյիշելդ զտուեալ պատգամն երանելւոյն Յովհաննու Գիւտայ կաթողիկոսի եդբօրորդւոյն, քեզ Տեառն ի Սևկոյ դրախտին յարանց ոմանց, որք խոստանալով քեզ Տեաոն կարասի խնդրէին զտեղիդ»։

Մի՞թե իրավունք պիտի ունենա բարկանալ մեր վերա հայկաբանության ուսուցչապետը, եթե այսպես հասկանանք, «քեզ Տեառն յարանց ոմանց դրախտին Սևկոյ» մի թե չէ կարելի մտածել թե Սևկոյ ի նախդիրը լիներ արանցի նախդրի կրկնություն, և մի՛թե ընդդե՞մ է քերականական ուղիղ կանոններին հասկանալ, եթե արք Սևկոյ դրախտին խո ստանալով կարասի խնդրեին զտեղին։

Այս այն աստիճանի պարզ կանոն է որ բնավ օրինակ ևս չենք ուզում բերել:

Բшյց ի՛նչ ասել է Սևուկի պարտեզի մարդիկ։ Եթե Սևկոյ դրախտը պիտի Սևկոյ պարտեզ իմանանք, ուրեմն և Հացյաց դրախտն էլ Հացյաց պարտե՞զ։ Բայց շնորհակալ ենք երանելի Մովսես Խորևնացուց, որ Հացյաց դրախտը վանքի անուն եղածը մեզ իմացնում է. (Խոր. Գիրք Գ. Գլ. 14): Չէ՞ր կարող Սևկոյ դրախտն էլ մի վանքի անուն եղած լինել, որի միաբաններից ոմանք «կարասի խոստանալով խնդրէին զտեղին», զոր Ղազարու տայր Վահան:

Երբ սրտապնդած թարգմանում էինք այդ տեղը «Սևուկի պարտէզում», մեր մեծ հույսը այս էր, որ այստեղ իմաց տանք ընթերցողին բանի զորությունը, մանավանդ ո՛ր կամ այսպես պիտի թարգմանեինք կամ այնպես, ճար չկար:

Բայց ընթերցողը թող չսպասե մեզանից լսել, թե ի՛նչ է մեր կարծիքը Փարպեցու Թղթում հիշված Սևուկի մասին, մենք ոչի՛նչ ունինք նորան ասելու, որովհետև պատմությունը մեզ չէ ասում և չգիտենք թե մարդո՞ւ անուն է թե տեղի, և թե ո՛վ էր այդ մարդը, կամ ո՛ւր տեղը: Մենք այսքանը գիտենք, որ Փարպեցու Պատմության մեջ հիշված Սևուկ Անձևացյաց իշխանը ուրացյալ չքերից մինն էր։ Սորանից այսքան կարողանում ենք հավանականաբար ենթադրել, որ Վահանը և Մանդակունին չէին գնալ մի այդպիսի Հուդայի պարտեզը։ Այսքանը գիտենք, որ Պ. էմինը ո՛չ մի կերպով չէ կարող ապացուցանել և հավանականություն էլ բնավ 364