չկա, թե Փարպեցին Սյունյաց աշխարհից վերադառնալով առաջին անգամ ներկայացավ Վահանին Անձևացյաց աշխարհում, ըստ որում Սևուկի դրախտում, ըստ որում Սևուկը Անձևացյաց իշխան։
Մենք ավելի լավ ենք համարում ճշմարտությամբ խոստովանել ընթերցողի առջև մեր տգիտությունը, Սևուկի մասին, ազատ թողնելով ուրիշներին, եթե այդպիսիքը մասնավոր զվարճություն են զգում առասպելաբանության մեջ։
§ 71. Մեր պատմության մեջ, առաջին անգամ լսվում է այս անունը։
§ 72. Բնագրում ասած էր. «Գլուխ պատգամի պատասխանւոյն արա - րեալ». (եր. 51), որ նշանակում է պատասխանի գլխավոր բանը, պատասխանի բովանդակությունը» Այս ձևը շատ գործածական չէ հին լեզվի մեջ՝ և մեզ թվում է թե եղածն էլ հունական լեզվիցն է մտել, ինչպես Եբր. Գլ. Ը. համ. 1, կարդում ենք. «Եւ բանից գլուխ խօսիցս», որ բառ առ բառ է հունականի հետ. «κεφάχαω δέ ἐπί τοἶξ χεγομένοιξ»: Երանելի Մաշտոց կաթողիկոսը Սմբատ թագավորի եղբոր Աբասին գրած հիանալի Թղթում, դարձյալ որպես բովանդակություն գործ է ածում «գլուխ» խոսքը․ «գլուխք պատգամ աց Թղթիս ամբաստանութիւն էր» և այլն (Տե՛ս Յովհ. կաթ. Պատմ. Հայ. եր. 83)։ Բայց սակայն հունական έέχοξ բառը, որ Ժողովողի Գլ. ԺԳ, համ. 13 թարգմանված է «վախճան բանիս»— έέχοξΧογου և Յովհ. Գլ. ԺԳ, համ. 1 (իսպաո սիրեաց զնոսա»— ειξ χοχοζ ήγάπηεν ἁυτοω Տիմոթեոսին գրված Պավղոսի Առաջ. Թղթում Գլ. Ա, համ. 5 թարգմանված է գլուխ. «Քանզի գլուխ պատուիրանին»,— ώ ζέ τἒχος τἦς παραγγεχίας Նոր լեզվի մեջ տեղ տեղ գործ ածված այս ձևը, օրինակ «գլուխ բանը առողջութիւնն է» փոխանակ գլխավոր թանի, լոկ պատահական նմանություն է, կարծում ենք, հունականին, որովհետև այդ թուրքերենի թարգմանություն է «բաշ շէյ սաղլըգ դըր»։ նոր լեզվի մեջ ընդհանրապես տանելի չէ այս ձևը, այսինքն գլուխ փոխանակ գլխավորի կամ թովանդակաթյան: 1862 ի Վենետիկ տպած Վարդան վարդապետի Պաամութեան, Մխիթարյանց գրած, հառաջաբանության մեջ (հին լեզվով) կարդացինք «գլուխ գործոց» որպես բառական թարգմանություն ֆրանսիական chef d՚oevres-ի. աստված ընդունելի անե։
§ 73. «Սրեցին զլեզուս իլրեանց որպէս զօձի և թոյնք իժից ի ներքոյ շրթանց նոցա» Սաղմ. ՃԼԹ, համ. 4։
§ 74. Բնագիրը. «Եւ իմոյ զմարթացեալ աղօթել».(եր. 52). ստացական դերանուն փոխանակ էականի։ Ստո՛ւյգ է, որպես ս. Գրքում,