Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույնպես և նախնյաց աշխատությանց մեջ հանդիպում է երբեմն այս ձևը, բայց զգուշալի է և ո՛չ բնավ հետևելի;

§76․ «Պահեա զիս տէր, ի ձեռաց մեղավորի և ի մարդոյ չարէ փրկեա՛ զիս »Սաղմ․ 
ՃԼԹ․ համ․3;
§76․ Սաղմոսիցն է փոխ առնում․ «Բացին ի վերայ իմ զբեռանս իւրեանց, և ասեցին 
այո՛, այո՛, տեսին աչք մեր․․․ վա՛շ վա՛շ անձանց մերոց, զի ըկլուզանք զնա »; 
Սաղմ․ԼԴ,համ․ 21 և 25;
§77․ Այստեղ պ․ Էմինը ծանոթաբանում է այսպես․ «Ոչ լանձն առնումք համարձկապես
ասել, եթէ յոր իր քահանայապետից մերոնց ակնարկէ Ղազար․ արդեոք ի Յովհան 
Մանդակունին (եկաց․ի 480)ի Սամուէլ (492) ի Մուշէ (502) եթէ ի Սահակ (510) »
Տրտում ենք, որ պ․ Էմինի ծանոթությունքը ստիպում են մեզ երկար բարակ խոսել;
Նախ, գլխավոր քահանայության խոսքը, որպես նաև քահանայապետ բառը միմիայն 
Հայոց կաթողիկոս է հասկանում պ․ Էմինը, ինչպես Մխիթարյանք քահանայապետ 
հռովմի պապը; Թյուր ըմբըռնողություն է, եթե վերը հիշված բառերը բացառոցաբար 
տրվում են կաթողիկոսների, որովհետև գլխավոր քահանայության,(որ նույն է և գլխավոր քահանա և քահանաների գլխավոր, ըստ որում լեզվի մեջ վերացյալ անունները 
շատ անգամ գործ են ածվում փոխանակ թանձրացյալի ) և քահանայապետ խոսքերը բուն 
հունական բառի ճիշտ թարգմանությունը լինելով, որպես արհի երեց, երիցապետ,
ավագ երեց (ինչպես և Փարպեցին էլ ասում է ավագ քահանայություն․ Պատմ․եր․106 )
որպես տեսուչ քահանաների անխտօիր գործ է դրվում եպիսկոպոսների վերաբերությամբ 
Եվ ոչ միայն այս բառերը, այլ նաև հայրապետ բառը եպիսկոպոսներին տրված տեսնում 
ենք շատ տեղ, որպես Աստղիկի Պատմություն 79 երեսում․  «Եւ յետ մահուանն 
Սուրմակայ ժողովեալ հայրապետացն Հայոց խնդրեալ գտին քահանայ ոմն Յովսեփ 
անուն․․․և հրամանաւ Վարդանայ նստուցին յտթոռ կաթողիկոսեութեան »; Հայտնի է թե հայրապետ խոսքըն կաթողիկոս չէ նշանակում այստեղ, այլ, եկիսկոպոս, առաջնորդ,
վանահայր, և այլն; Եկեղեցական ժողովների վերաբերությամբ սովորաբար ասվում է այսքան կամ այնքան հայրապետ, մինչդեռ ոչ միայն այդ բոլոր կաթողիկոսք չէին, 
այլև ոչ եպիսկոպոս, որովհոտև հասարակ քահանայք միշտ շատ կային այդ ժողովների մեջ;
«Շնորհազարդ սորբ հայրապետ» ասում է Մաշտոցը ամեն եպիսկոպոսի, և այս տողերը գրել է սուրբ Հովհան Մանդակունին;
Եվ ոչ միայն այս, այլ մեզ թվում է, թե նաև լոկ քահանայք , որ
366