Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձեռնադձրությամբ չունեին եպիսկոպոսական աստիճան, բայց և այնպես անվանվում են քահանայապետ թե յուրյանց արժանավորության և թե վարած պաշտոնի պատճառով։ «Հրաման տային սուրբ քահանայապետքն Աստուծոյ կապելոցն նախարարաց, աղօթից և տքնութեանց պարապելոյ և այլն. (Փարպ. Պատմ. Հայ. երես 154)։ Ավելորդ է ասել, որ բացի Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսը, Վեոնդյանց մեջ ուրիշ եպիսկոպոս չկար։ Այո', կար Հովսեփը — տեղապահ կաթողիկոսը, բայց նա նույն Փարպեցու կրկին և կրկին ասելով լոկ քահանա էր*, թեև կարգված գըլուխ ամենայն Հայոց քահանայութեան»(եր. 136}։ Նո՜ւյնպես արժանասուրբ վորության պատճառով և սարկավագը անվանվում է քահանա, Ղևոնդը, Պարսից Հրապարակում, հայտնելով սուրբ Հովսեփի և սուրբ Սահակ Ռշտունյաց եպիսկոպոսի ո՜վ և ինչ լինելը, հարում է. «Իսկ այլքս և ես միապէս եմք ըստ կարգի քահանայութեանձ (Փարպ. Պաւոմ. եր. 136}. մինչդեռ անժխտելի է, որ սարկավագ էլ կար նոցա մեջ, ինչպես միաբերան վկայում են և Եղիշեն և Փարպեցին։ Վերի օրինակը թերևս այս էլ կարող է ցույց տալ, որ Փարպեցին, բուն կաթողիկոսական իշխանու թյունը հասկացնելու համար, ասես թե հերիք չէ համարում լոկ գլուխ քսւՏանայաթյան խոսքը և ս. Վևոնդի բերնով ս. Հովսեփին անվանում է գլուխ ամենայն Հայոց քահանայութեանշ Վերևում, երբ ասացինք, թե ճարպեցին լոկ քահանային էլ քահանայապետ է կոչում, հարկավոր էր ավելցնել, որ մենք մոռացանք, որ թե կապված սուրբերի մեջ հրաման տվող կար, այդ, տիրապես, ս. Վևոնդն էր։ Ինքս. Հովսեփը, որ կաթողիկոսական պաշտոն էր վարում, առանց ս. Վևոնդի հրամանին ոչ մի բան չէր անում, եթե ասենք թե և չէր խոսում, կարծում ենք թե չենք սխալվում։ Եվ այս հայտնի է Փարպեցու ստույգ պատմությունից. «Ել սուրբն Ցովսեփ հարցանէր ցայրն Աստուծոյ Վևոնդ, թէ գիտեմ, թէ հասեալ գայ ի մեզ Վասակ, լրբի անամօթութեամբ սրտիւ գալառմեղ վ

                                       վողջոյն, և քո զմտավ ածեալ, որսլէո պարտ է աոնել մեգ, հրամայեա' և այնպէս աոնեմք մեք». (եր. 130), Մեզ թվում է թե այս բանը, որպես նաև բովանդակ եղելությանց մեջ, ս. Վևոնդի գլխավորապես պաշտոն վարելը, որի անունով և բոլոր նահատակքը Ղևոնդյանք անվանվեցան, իրավունք է տալիս հավանականաբար ենթադրել, թե Փարպեցու քահա- Ւող ինչ կամի ասե Չամչյանը, հիմնվելով Եղիշեի եպիսկոպոս բառի վրա, որ ”ե“'* է նշանակում, մենք, Փարպեցու կրկի'ն և կրկին բացատրությունը ընդունում ենք որպես անհերքելի վկայություն այն բանին, թե ս. Հովսեփը բնավ եպիսկոպոս շէ ձեռ նադրված» 367