Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսքը վերաբերվում է նաև գո՛նե սուրբ ՂևոՆդին, է թե ոչ հորա ընկեր մյուս բոլոր քահանաներին:

Անտարակույս, պ. էմինը քահանայապետ խոսքը միակողմանի հասկանալն էր պատճառը, որ ինչպես § 21 ցույց տվինք, Սյունյաց Մուշե եպիսկոպոսին կաթողիկոս էր կոչում, եթե չենք սխալվում: Մենք ընդդեմ չենք և չենք մերժում թե գլխավոր ք՛ահանայության կամ քահանայապետ խոսքերը չէ կարելի և կաթողիկոս հասկանալ. ըստ սրում շատ տեղ մեր կաթողիկոսքը եպիսկոպոս են կոչում իրենց, որպես նաև բոլոր ուրիշ ազգերի պատրիարքները, որպես և Հռովմի պապը, ո՛ւր մնաց որ Հովհաննես Ավետարանիչը լոկ երեց է ստորագրում: Բայց ընդդեմ ենք և չենք կարող թույլ տալ, թե հայոց լեզվի մեջ գլխավոր քահանայության, կամ գլխավոր քահանա, կամ որ նույն է քահանայապետ բառերը, միմիայն կաթողիկոս են նշանակում: Նույնիսկ Խորենացու նզովքը «ի վերայ գլխավորաց քահանայութեանն» չէ կարելի բացառոցաբար կաթողիկոսների վրա հասկանալ.կարո՛ղ էր, որ այդ բանը եղած լիներ և եպիսկոպոսների վրա. թեև այո՛, մենք էլ երբեմն, առանց քննության, պ. էմինին հետևելով, այդ նզովքը վերագրած ենք կաթողիկոսներին, բայց այս սխա՛լ է, քանի որ վերը շատ անգամ հիշված խոսքերը լոկ կաթողիկոս չեն նշանակում: Երկրորդ, դնենք թե կարելի է այս տեղում գլխավոր քահանայության խոսքը կաթողիկոս հասկանալ, բայց և այնպես, մեզ թվում է թե պ.էմինը հիմք չունի, երբ Մանդակունու անունն է տալիս:

ա) Սուրբ Հովհան Մանդակունին կաթողիկոս նստավ, ինչպես ինքը պ. էմինն էլ խոստովանում է, 480-ին:

բ) Մինչև 484 թիվը, Վահանի անհնազանդությունը և պատերազմը տևում էր Պարսից ընդդեմ. Փարպեցին, ինչպես ինքը իր Թղթում վկայում է, Կամսարականների մոտ էր այդ միջոցին, և բնավ որևիցե եկեղցական պաշտոնի մեջ չէր:

գ) 484-ին Վահանը հաշտվեցավ. և Փարպեցին գնաց Սյունյաց աշխարհը: Երկու տարի այդտեղ մնալուց հետո վերադարձավ Այրարատ, ուրեմն 486-ին,

դ) Ս. Հովհան Մանդակունին վախճանեցավ, 487-ին...:

Դնենք թե Փարպեցին 486-ին կարգվեցավ վանահայր, այնուամենայնիվ Մանդակունու մինչև վախճանը ավելի չէ մնում քան...

‹Այստեղ ձեռագիրն ընդհատվում է›