Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԿՏՈՐ ՄԸ ԱՅՎԱԶՈՎՍՔԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բանին դպրութիւնք, կարգին աթոռք, լինին ահեղ ղատաստանք: Վկայքն պսակին ըստ նգնութեանցն և մեղաւրքն տանջին ըստ յանցտնացն. դատեց զխաչեցողսն եւ պապակին ուրացոդքն… ղժոխքն աղաղակէ և սատանայ յամոթ լինի»։ ՄԱՇՏՈՑ

«Մի եղէց անպտուղ ՛ի փոքր վաստակողցս՝ իբր ապաչջան սերմանող անբերրի երկրի»: ՆԱՐԵԿ


Ընթերցող հասարակությանը հայտնի է Մեղուի հոդվածներեն Այվազովսքի Գաբրիել վարդապետին 1863-ին Էջմիածին կանչվիլը ու անկե ճամբվիլը. ուստի այս խնդիրը ձգելով, անկե ետքը պատահած քանի մը անհերքելի իրողությանց վրայոք պիտի խոսինք։

Այն միջոցին, որ մեր վերապատվելին եպիսկոպոսություն երազելու վրա էր, մինչև անգամ (ասի աչքով տեսնողի մը վկայություն է) «Արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյան» ըսելով կնիք մ՝ալ փորել տվեր էր, այն դժբախտ միջոցին, կըսենք, նախիջևանցոց եկեղեցական հաշիվներուն խնդիրը նորեն փրթավ․ փրթավ՝ և այս անգամ ավելի մեծ փոթորիկով։ Վեհափառ կաթողիկոսը ստիպվեցավ վերջապես ականջ դնել ազդին անդադար բողոքանաց։ Այս որոշման հետևանքն այն եղավ որ Անդրեաս եպիսկոպոսը իբրև կաթողիկոսի պատգամավոր, Նախիջևան ղըրկվեցավ՝ մանրամասնաբար քննելու համար թե՛ այն հին վեճը և թե՛ ընդհանրապես Այվազովսքիի առաջնորդական տնտեսությունը, որու մասին